
1946 թվականին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Լուքսորից ոչ հեռու տեղի գյուղացիները գետնի տակից պատահաբար հանել են մի կավե աման, որի մեջ գտել են մի քանի ոչ սովորական գրքեր։ Նրանց փափուկ կաշվե կազմերի մեջ իրար ամրացված էին և երբեմն համարակալած պապիրուսե թղթեր, որոնք ծածկված էին արտակարգ գեղեցիկ ձեռագրով։ Սկզբում առանձին մասերի բաժանված այդ հին ձեռագրերը, որպես հետաքրքրական հնություններ գնվեց սիրող կոլեկցիոների կողմից ծիծաղելիորեն ցածր գնով։ Ավելի ուշ, երբ ձեռագրերի մասին հայտնի դարձավ գիտնականներին, դրանք ձեռք բերեցին ԵԱՀ֊ի կառավարության կողմից։ Եվ այդտեղ պապիրուսե գրքերին ծանոթանալուց հետո փորձագետները սենսացիոն հայտնագործություն կատարեցին՝ պարզվեց, որ գտնված 13 հատորները ձեռագիր գրքերի հայտնի օրինակներից ամենահինն են։
Գյուղացիների գյուտը գիտանականների համար իսկական գանձ եղավ նաև ուրիշ պատճառով։ 13 կազմերի մեջ ժողովված էր ղպտիների լեզվով գրված ավելի քան 50 տեքստ, որ մինչև 40 ականներ մասնագետններին հայտնի չէր։ Դա ժառանգություն էր գնոստիկների միստիկական աղանդի, որ գոյություն ուներ Մերձավոր Արևելքում մեր դարաշրջանի շեմին։ Նրանք հաստատում էին, թե իբր գտել են կյանքի գաղտնիքների իմացության ճանապարհը։
Մինչև 1972 թվականի սկիզբները Կահիրեում աշխատում էր ՄԱԿ և ԵԱՀ֊ի կառավարության կողմից ստեղծված տասը երկրների գիտնականներից կազմված հանձնաժողովը, որն ուսումնասիրում էր այդ թանկարժեք ձեռագրերը։ Վեց հատոր լավ է պահպանված, իսկ մյուսները բաղկացած են պապիրուսի հարյուրավոր ծվեններից, որոնք այժմ անալիզի համար տրված են փորձագետներին։ Շուտով պատրաստ կլինեն լուքսորյան գրքերի վերարտադրած հրատարակությունները, իսկ 1973 թվականին սկսվեց դրանց հրատարակումը անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով։