
Աշոտ Ստեփանյան – «Չգիտեմ՝ ինչ եք թողել, որ ձեզնից հետո կարողանանք ուղղել»
Ձեզ պատմեմ մի փոքրիկ դրվագ կապված էս երեսուն տարվա հայաստանյան մշակույթի, մեդիայի, մեդիա տեխնոլոգիաների մասին, որոնք ես արդեն վաղուց ուսումնասիրում եմ։
Սկսենք նրանից, որ ես չեմ դատում ոչ ոքի. ո՛չ՝ սերիալ ստեղծողին, ո՛չ՝ ֆիլմ նկարողին, ո՛չ էլ՝ հաղորդում անողին, ես չունեմ դրա իրավունքը, ու ոնց որ կասեր Մեծերից եսիմ ով(2 Փաք) ` “Only god can judge you(me)”, մեկ էլ դատարանը, որ ոչ մի բան չի ձեռնարկում մշակույթի դեմ այ էս ոտնձգությունները կանխելու համար։ Մի հարց տամ. կա՞ մշակույթ, կա՞ն նրանց հետևողներ, կա՞ զարգացնող։ Իհարկե ո՛չ։
Միլիոնից մեկը, որ էս երեսուն տարվա մեջ ինչ-որ բան ա ուզում փոխի, վերականգնի, ժառանգության մասին մտածի։ Մենակ քանդվում ա, մենք բոլորս վաղուց անդունդից ավելի խորն ենք ընկղմվել կարծրատիպերի, ռաբիզության, ատելության, մանիպուլյացիաների մեջ։
Սկսենք նրանից, որ էսօր մեդիան ստեղծում ա մի բան, որը կուլ ա տալիս մեծամասնությունը։ Սերիալներ` անմակարդակ, հիմար սցենարներով, դերասաններ, որոնք ամեն տեղ նույնն են, որոնք ոչ մի ժառանգություն չեն թողնելու իրենց ետևից, ոչ մի բանով չեն հիշվելու, մոռացվելու են, ոնց որ անշուք հայ աստղերն են կամաց-կամաց մարում։ Գովազդները, որոնք ստեղծված են կարծրտաիպերի, սեքսիստական գաղափարների հիման վրա։ Բա իրանց միջի դերասանները, որոնք աղավաղում են դերասան ասվածը։ Հիշեք Տաքսի-տաքսի ներկայացումը, հիշեք մեր մեծերին, ինչեր են ստեղծել ու հիմա վերևից նայում են ու չեն ճանաչում, թե ինչ ա կատարվում հայկական իրականության մեջ։ Քաղքենիությունը, ռաբիզությունը վաղուց կուլ են տվել իրականության նշույլները, ովքեր էլ որ փորձում են նորմալ բան ստեղծել, արժեքավոր ինչ-որ ուղիներ են փնտրում` կորում են, կորում մարդկանց անճաշակության խորխորատներում։
Ասում ա` կա պահանջարկ, դրա համար էլ ստեղծում ենք էսպսիս մեդիա աղբ, էսպիսի մեդիա դեմքերին ենք առաջ տանում, էսպիսին ենք ցուցադրում մեր մշակույթը։ Ու հա, եթե մեկդ կասկածի, թե ինչի ենք մենք արդեն չպարտված պարտվել, ապա նայեք հենց էս նկարին, թերթեք թիվիները, լսեք դերասաններին, լսեք երաժշտությունը, որը ամեն առավոտ պտտվում ա հեռուստատեսությամբ, լսեք մարդկանց , որ հյուր են գալիս։ Ավելին լսեք իշխանությանը, իրանց անմակարդակ կամակատարներին, ընդդիմությանը, իրանց անմակարդակներին, այ սենց փոքր-փոքր քայլերով կուլ տվեցիք էս սերնդին, փոքրուց եսիմ ինչ արժեքներ լցնելով նրանց մեջ, դուք բոլորին տարաք ձեր անդունդը ու շարունակում եք տանել։ Տանել չեմ կարողանում ձեզ, ձեր ստեղծածը, ձեր ստեղծած «մշակույթը», գաղափարախոսությունները, դրանից ծնված մտքերը, որից հետույքի հոտ ա գալիս։
Չգիտեմ՝ ինչ եք թողել, որ ձեզնից հետո կարողանանք ուղղել, մեջքը վաղուց կոտրված ա, բոլոր նորարար մարդկանց վախեցրել եք, բոլոր լավ բան ստեղծողներին ուղարկել «Սիբիր», որ ուրիշ տեղ ստեղծեն, ուրիշի համար ստեղծագործեն, ու իրանք հասնում են էն կետին, ու թքում ձեր արժեքների վրա։
Նույնը բոլոր տեղերի մասին, էս մեր մասին ա, մարդկանց մասին ա, գաղափարների, սուտ արժեքների, անասունների ձեռքում խաղալիք լինելու մասին ա։
Ու էս խաղի մեջ բոլորս ենք թաթախված, էս անմակարդակության մեջ բոլորս ենք ներկա ու նայում ենք, թե ոնց են կոտրում մեր մեջքը…
Էս դիմում-բողոք չի, էս ինչ-որ մեկից վառված լինելու մասին հրապարակում չի, էս զզված լինելու մասին ա, էս քաղքենի իրականության մասին ա, անմակարդակության, մշակույթ չունենալու մասին ա։ Վերևներում` երեսուն տարի անգործության մասին ա։ Էս մեր, իմ, քո Պողոսի ու Պետրոսի քաղաքի, երկրի, ընդհատակ գնալու մասին ա…
Շնորհակալ եմ էն ստեղծող, չավիրող, իրենց ոտքի տակի հողը գնահատող, մարդկանց արժեքը զգացող, ճաշակով, խելացի, դաստիարակված մարդկանցից, ովքեր էս դևի դարի դեմ մարտնչում են իրենց փոքրիկ, բայց մեծ շողեր պարունակող լույսով։ Շնորհակալ եմ…