
Ես Աշոտ Մանուկյանն եմ 21 տարեկան քաղաք Էջմիածնից: Մասնագիտությամբ նկարիչ եմ:
Փոքր տարիքից նկարել եմ, երբ արդեն մեծացա ուրիշ մասնագիտության մասին չեմ մտածել առահասարակ և ընդունվեցի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ: Արվեստի ուղղություներից ընտրել եմ գեղանկարչությունը , փոքր տարիքում զբաղվել եմ խեցեգործությամբ, քանդակագործությամբ և փայտի քանդակով , ներկա պահին չեմ զբաղվում, որովհետև նախասիրություններս փոխվել է:
Մասնակցել եմ շատ ցուցահանդեսների վերջերս մասնակցեցի 2021թ.֊ի «Արվեստի փոստատար» խորագրով Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիումին: Ես մասնակիցներից տարիքով երիտասարդն էի, ստացա շատ խորհուրդներ:
Առհասարակ սիմպոզիումի նպատակն էր նպաստել հայ և արտասահմանցի արվեստագետների միջմշակութային երկխոսությանն ու փորձի փոխանակմանը։
Կտավում պատկերված էր ինքնանկարս գլուխը մասամբ կտրած մարդ: Պատերազմի ընթացքում կարծում էի իմ գլուխը ևս կտրելու են, նկարում գերիշխում է կարմիր գույնը, իսկ բացասական կերպարն օձն է, նշեմ նաև՝ առահասարակ օձն իմ աշխատաքներում միշտ բացասական կերպար է ստանում: Երիտասարդներին խորհուրդ եմ տալիս բարձրագույն կրթություն ստանալ: