
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացվել է «Սա Մուհամմադն է» գիրքը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենամեծ գիրքը:
Գրքում նկարագրվում է Մուհամմադ մարգարեի կենսագրությունը, ապա իսլամի՝ որպես համաշխարհային խոշոր կրոնի պատմությունը:
Գիրքը բաղկացած է 420 շքեղ էջից և կշռում է 1500 կգ: Գրքի երկարությունը կազմում է 5 մետր, լայնությունը` 4 մետր:
«Սա Մուհամմադն է» գիրքն ավարտին է հասցվել մեկ տարվա ընթացքում: Ընդհանուր արժեքը գերազանցում է 10 միլիոն դիրհամը (մոտ 2.7 միլիոն դոլար):
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
3
Օգտակար
4
Սիրելի
4
Վստահ չեմ
3