
1. Չիլի պղպեղը կարող է սպանել ձեզ
Կա չիլի պղպեղի մի տեսակ, որը այնքան կծու է, որ կարող է մահացու լինել մարդու համար: Եթե ուտեք մեկ հատ, ապա դա կարող այրել և փակել ձեր շնչուղիները:
2. Ճապոնիան աշխարհում երկրաշարժերից ամենամեծ վնաս կրած երկիրն է
Երկրաշարժերը կյանքի անխուսափելի մասն են կազմում նրանց համար, ովքեր ապրում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Ինդոնեզիան, Իրանը Ճապոնիան և Թուրքիան: Սակայն, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների, Ճապոնիայում գրանցվել են ամենամեծ թվով երկրաշարժերը:
3.Աշխարհի ամենաերիտասարդ երկիրը 9 տարեկան է
Հարավային Սուդանը 2011 թ.-ին անկախացել է Սուդանից, որի շնորհիվ այն այժմ համարվում է աշխարհի ամենաերիտասարդ երկիրը:
4.Շվեդիան ամենաշատ կղզիներ ունեցող երկիրն է
Շվեդիան ունի ավելի շատ կղզիներ, քան աշխարհի ցանկացած այլ երկիր: Այն ունի 221.800 կղզի, որոնցից միայն 1000 են բնակեցված:
5.Կան 41 երկրներ, որոնք ժեստերի լեզուն ճանաչում են որպես պետական լեզու
Աշխարհում կա լսողական խնդիրներ ունեցող 72 միլիոն մարդ: Կան նաև մոտ 300 տարբեր ժեստերի լեզուներ, ներառյալ ամերիկյան ժեստերի լեզուն և միջազգային ժեստերի լեզուն, ինչպես նաև 41 երկիր, որոնք այն ճանաչում են որպես պետական լեզու: