
Անձրևոտ գիշերին, 9-ամյա աղջնակը՝ Աշան, հեռացավ տանից: Հետաքննության ողջ ընթացքում նոր փաստերն անպակաս եղան, սակայն դրանք իրենց հետ բերեցին միայն անպատասխան հարցեր:
Harold-ը և Iquilla Degree-ն ամուսնացել են 1988 թվականին՝ Վալենտինի օրը: Նրանց որդին՝ O’Bryant-ը, ծնվել է ամուսնությունից մեկ տարի անց, իսկ աղջիկը՝ Աշան, 1990 թվականին: Ծնողները իրենց 10-ամյա տղային և 9-ամյա Աշային մեծացնում էին դպրոցի և եկեղեցու մոտակայքում, ոչ աղմկոտ տեղանքում գտնվող տանը:
Աշան հանգիստ բնավորության տեր և լսող աղջիկ էր: Դպրոցում լավ էր սովորում, հաճախում էր նաև բասկետբոլի: Աղջիկը մահու չափ սարսափում էր շներից և վախենում էր մթությունից, այդ պատճառով եղբոր հետ նույն սենյակում էր քնում:
Անհետացմանը նախորդող օրերը
2000թ. փետրվարի 11, ուրբաթ. շրջանի դպրոցները փակ էին նախագահների օրվա առթիվ: Աշան և իր եղբայրն օրն անցկացրեցին իրենց բարեկամուհու տանը: Դրանից հետո գնացին բասկետբոլի պարապմունքի, որը անցկացվում էր իրենց դպրոցում:
Փետրվարի 12, շաբաթ. Աշայի բասկետբոլի թիմը պարտություն կրեց սեզոնի առաջին խաղը, ծնողները հիշում են, թե ինչպես էր աղջիկը նեղվել, նույնիսկ լաց էր եղել իր թիմակիցների հետ, սակայն շուտով հանգստացել է և շարունակել է դիտել իր եղբոր խաղը:
Փետրվարի 13, կիրակի. ընտանիքը գնացել է եկեղեցի, ապա վերադարձել տուն: Երեկոյան աղջկա հայրը գնացել է աշխատանքի, քանի որ երկրորդ հերթափոխով էր աշխատում (նա աշխատում էր տանից ոչ հեռու գտնվող արտադրամասում): Մոտավորապես երեկոյան ժամը 8-ին երեխաները պարկեցին՝ քնելու: Գրեթե 1 ժամ անց շրջանում անջատեցին էլեկտրականությունը՝ վթարի պատճառով:
Աշայի հոր խոսքերով, էլեկտրականությունը վերականգնվեց գրեթե այն ժամանակ, երբ նա տուն վերադարձավ (մոտավորապես 00:30): Այդ ժամանակ նա ստուգեց, արդյոք երեխաները քնած են: Շուրջ 2 ժամ հետո քնելիս, ևս մեկ անգամ նայեց երեխաներին, երկուսն էլ պարկած էին իրենց անկողնում:
Վաղ առավոտյան՝ 6:45-ին, աղջկա մայրը արթնացավ և որոշեց երեխաներին զարթուցիչից ավելի շուտ արթնացնել, որպեսզի նրանք լոգանք ընդունեն: Այդ օրը հատուկ օր էր, ոչ միայն Վալենտինն էր, այլ, նաև Աշայի ծնողների ամուսնության օրը: Երբ կինը սենյակ է մտնում, տեսնում է միայն տղային, աղջկան չգտնելով այդ մասին հայտնում է ամուսնուն: Սկզբում կարծում են, որ աղջիկը կարող է տատիկի տանը լինել, որը մոտակայքում էր: Սակայն, Աշայի մայրը, երբ զանգում է սկեսուրին, իմանում է, որ Աշան այնտեղ չէ:
Այսպիսով, առաջին ոստիկանական խումբը ժամանում է Աշայի տուն ժամը 6:40-ին: Գիշերը եղել էր անձրևոտ, այդ պատճառով շները չեն կարողանում գտնել այն ճանապարհը, որով գնացել է աղջիկը:
Աղջկա մայրը նկատում է, որ տանից բացակայում են Աշայի պայուսակը, տաբատներից մի քանիսը, 2 վերնազգեստ, ժիլետ, բասկետբոլի համազգեստը, տան բանալին, ընտանեկան 3 նկար և դրամապանակ: Այս ամենից հետաքննիչները ենթադրում են, որ աղջիկը մի քանի օր պատրաստվել է փախուստին:
Աղջկա անհետացման մասին լուրերի հրապարակումից հետո, մի բեռնատարի վարորդ և մեկ այլ վարորդ հայտնել են, որ նշված արտաքինով աղջկա են տեսել ժամը 3:45-ի և 4:15-ի միջակայքում: Ականատեսներից մեկը ասել է, որ երբ աղջկան տեսավ, ավտոմեքենայով փորձեց հետևել նրան, քանի որ տարօրինակ էր գիշերը միայնակ քայլող երեխայի տեսնելը: Սակայն, երբ աղջնակը նկատում է ավտոմեքենան, վազում է դեպի ճանապարհի երկայնքով ձգվող անտառը և անհետանում:
Հետաքննությամբ զբաղվողները չեն կարողանում հասկանալ աղջկա փախուստի պատճառը, քանի որ աղջիկը դպրոցում լավ էր սովորում, ուներ համերաշխ ընտանիք և ոչ մի վեճերի մեջ չէր հայտնվել: Նրանք կարծում են, որ աղջիկը տանից դուրս էր եկել բարի նպատակով, իսկ հետո, հավանաբար, մոլորվել է, կամ առևանգվել է, կամ վրաերթի է ենթարկվել, սակայն այս ամենը հաստատող ոչ մի ապացույց չկա:
2001 թվականի օգոստոսին մի մարդ ոստիկանությանն է հանձնում մի պայուսակ, որի մեջ կար թղթի կտոր, որի վրա գրված էր <<Աշա>> և մի հեռախոսահամար: Տղամարդը դա գտել էր այն տարածքից, որը մաքրում էր նոր տուն կառուցելու համար, դա գտնվում էր 42 կմ հյուսիս այն վայրից, որտեղ վերջին անգամ տեսել էին Աշային:
2018թվականի հոկտեմբերին սկսեցին ուշադրություն դարձնել աղջկա պայուսակից գտած մանկական գրքի, որը վերցվվել էր դպրոցի գրադարանից 2000թ.-ի սկզբին և New Kids on the Block-ի համերգային վերնաշապիկի վրա: Դետեկտիվները կարծում են, որ այդ իրերը կարող են որոշիչ նշանակություն ունենալ հետաքննության բացահայտման գործում:
Ամեն տարի Աշայի ընտանիքը, բարեկամները և նաև օտարները շարժվում են ընտանիքի տանից դեպի այն վայրը, որտեղ վերջին անգամ տեսել էին Աշային, որպեսզի ոստիկանությունը չմոռանա աղջկա մասին:
Աշայի ծնողները շարունակում են ապրել նույն տանը, հույս ունենալով, որ աղջիկը մի օր կվերադառնա: