
- Երբեմն, երբ մտովի սավառնում ես առօրյա խղճուկ հոգսերից հեռու, հանկարծ, ինչպես կայծակի փայլատակման պահին,տեսնում ես ամբողջ կյանքդ, գալիքն ու անցյալը, և քեզ համակում է հոգեկան վտանգավոր հուզում, ինչ-որ տարօրինակ խորթացում: Եվ անհամար վշտերից, որոնք դու նախազգում ես,սիրտդ ցնցվելով լցվում է անբացատրելի, մահացու տագնապով, ինչ-որ սոսկալի հոգնածությամբ: Թերևս բավական էր,որ պատանին և աղջիկը, որոնք այդքան տառապանքներ էին կրել ու այդքան միայնակ էին, արտասանեին գեթ մի բառ, որպեսզի նրանց տխուր անցյալը միախառնվեր մի ընդհանուր ապագայի մեջ, բայց աղջիկն այնքան մաքուր էր, իսկ պատանին այնքան էր աստվածացնում նրան, որ այդ բառը չարտասանվեց:
- Անաղարտ ու պատանի էակները, ասես երկնքում նախապես միացած, արդեն զգում էին, որ պատկանում են միմյանց և առաջին հանդիպումից սարսափած, տագնապահար սարսռում էին, չէին կարողանում մի բառ արտասանել:
- Արգելքները պետք է ոգեշնչեին, դժվարությունները՝ ամրապնդեին:
- «Ես սիրում եմ քեզ»՝ այս երեք բառերը պարունակում են մարդկության սրտի ամբողջ լեզուն, և յուրաքանչյուր սիրտ այս լեզվով պետք է խոսի ինչ-որ մեկի հետ:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0