ԱՐՎԵՍՏԻ ՈՒԺԸ

ԱՐՎԵՍՏԻ ՈՒԺԸ

Արվեստը պետք է զգալ եվ ոչ թե հասկանալ:
Ռեմի դե Գուրմոն

Կյանքի պատահական դիպվածով մարդկությունը   բացահայտեց տաղանդավոր նկարչի։ Իմպրեսիոնիստական շարժման գլխավոր ներկայացուցիչներից մեկը՝ Կլոդ Մոնեն վիճակախաղում շահեց 100.000ֆրանկ, ինչը նրան թույլ տվեց թողնել աշխատանքն ու զբաղվել գեղանկարչությամբ։ Արվեստը նորովի զարթոնք ապրեց նրա ինքնատիպ կտավների գեղեցիկ գունապնակով։ Մոնեի ամենաթանկ նկարը «Ջրաշուշաններով լճակն» է, որ նկարել է 1916թվականին։

Նրա հայտնի գործերից է ՝«Նախաճաշ բնության գրկում», «Կամիլլա», «Կինը այգում»։
Ձգտելով արտահայտել բնության հանդեպ իր անսահման սերն ու նվիրումը Մոնեն ստեղծում է բնանկարների մի ամբողջ շարք։ Նկարիչը պատկերում  է միևնույն տեսարանը օրվա տարբեր պահերին և եղանակներին։ Չնայած ապրած դժվարին կյանքին ու կրած բազմաթիվ զրկանքներին՝ Մոնեն կարողացավ  գտնել բարության ու լույսի մեջ ապրող արվեստի ճանապարհը՝ կերտելով կտավներ, որ ժամանակի ու տարածության մեջ հավերժի ուղին բռնած դարձան մնայուն արժեքներ արժանանալով բազմաթիվ արվեստասերների բարձր գնահատականին։

Հեղինակ՝ Մարինե Աբգարյան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ