Արտյոմ Օհանյան – «Խանդ, Սեր, Անհանգստություն․․․»

Խանդը, մարդու մասին հոգ տանելու չափազանցված ցանկությունը… Բավական հաճախ այդ զգացմունքների առկայությունը համարվում է սիրո ապացույց: Իրականում նման զգացմունքները ավելի շատ հեռացնում են մեզ մեր սիրած էակից, քան մտերմացնում:

Երբ անհանգստանում և նյարդայնանում ես, երբ զուգընկերդ/զուգընկերուհիդ բացի քեզնից ուշադրություն է դարձնում կամ պարզապես նայում է մեկ ուրիշի վրա: Սա խանդ է: Եվ որքան ցավոտ ես դա տանում, այդքան ուժեղ կարող է քեզ թվալ քո սերը: Դու մտահոգված ես, կարծում ես, որ զուգընկերդ/զուգընկերուհիդ կթողնի քեզ, և սկսում ես բարկանալ, հարցուփորձ անել նրան կամ լուռ գժվում ես, բայց հայացքդ, ձայնի երանգները, տրամադրությունը մատնում են քեզ:

Եթե քեզ թվում է, որ զուգընկերդ/զուգընկերուհիդ հավանում է ինչ-որ մեկին, պատմիր քո կասկածանքների և զգացմունքների մասին: Խոսակցության ընթացքում դու անպայման կհասկանաս, թե ինչ է նա զգում ուրիշի նկատմամբ: Այնուամենայնիվ, պարզությունը ցանկացած դեպքում ավելի լավ է, քան անորոշությունն ու կասկածանքները:

Բայց հաճախ այնպես է պատահում, որ խանդի պատճառը հենց դու դու ես: Բավական հաճախ խանդում է այն մարդը, ով թերահավատորեն է վերաբերվում հենց ինքն իրեն, կասկածամիտ է, անվստահ է իր ուժերի մեջ և վախենում է, որ իրեն չեն սիրի: Այս դեպքում խանդը պարզապես մղում է սիրո զգացմունքը: Խանդողն այլևս չի մտածում` արդյոք ինքը սիրում է, թե ոչ, այլ մտահոգված է, թե ինչ իրավունքով իրեն չեն սիրում:

Ես միշտ մտածում եմ քո մասին, պաշտպանում եմ քեզ, անհանգստանում եմ քեզ համար… առաջին հայացքից թվում է, թե սա իսկական սեր է, որն արտահայտվում է հոգատարությամբ և անգամ ինքնազոհությամբ և շատ անկեղծ է թվում: Եվ կան դեպքեր, երբ սիրող մարդը պատրաստ է ամբողջությամբ իրեն նվիրել սիրելի էակին: Ոչ մի վատ բան չկա դրա մեջ, մինչև որ այդ հոգատարությունը դառնում է մոլուցքային, իսկ խնամքը` չափազանց:

Նախ, դա նյարդայնացնում է: Մյուս կողմից, բավական հաճախ վկայում է ցածր ինքնագնահատականի մասին: Մարդը չի հավատում, որ իրեն կարող են սիրել հենց այնպես, և ամեն գնով փորձում է օգտակար լինել: Բացի այդ, գերհոգատարությունը կարող է դառնալ ճնշման գործիք սիրած մարդուն ճնշելու և պահելու համար: Եվ ի վերջո, չափից ավելին մտահոգված և հոգ տանող մարդը կսպասի շնորհակալական արձագանք իր վերաբերմունքի համար և կնեղանա, եթե իր սիրելին չգնահատի իր վերաբերմունքը:

Եթե ձեր հարաբերություններում առկա են այս երկու զգացումները՝ խանդը և հոգ տանելու անչափ ցանկությունը, պետք է մտածել, թե արդյո՞ք դրանց պատճառով է, որ դուք երջանիկ չեք․․․

Մարդիկ տարբեր կերպ են արտահայտում իրենց սերը. Իրական սերը խոչընդոտներ չի տեսնում, սերը հահսկանալու համար պետք է կարողանալ սիրել, սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, բարկությամբ չի գրգռվում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, անգամ հեռավորությանը, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում է… սերը, երբեք չի անհետանում..․

Եվ այսօր էլ ես որոշեցի, գրել… Սիրո մասին։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ