Արտյոմ Օհանյան – «Անկախություն»

 

Գալիս է մի պահ, երբ դու ձգտում ես ազատվել մեծահասակների վերահսկողությունից և ղեկավարումից և փորձում ես ամեն կերպ ապացուցել ամբողջ աշխարհին և առաջին հերթին ինքդ քեզ, որ դու ի վիճակի ես ինքնուրույն որոշել` ինչ անել, որտեղ գնալ, ում հետ շփվել, ինչպես հագնվել և ընդհանրապես` ինչպես ապրել…

«Ո՛չ», «Չի՛ կարելի», «Քեզ դեռ շուտ է…», «Կմեծանաս, կհասկանաս»` նման արտահայտությունները քեզ ծանոթ են, չէ՞: Այդ բառերի օգնությամբ ծնողներդ և քեզ շրջապատող մեծահասակները փորձում են քեզ ղեկավարել և պաշտպանել վտանգներից, երբ դու փոքր ես: Բայց դեռահասային տարիքում գալիս է այն շրջանը (տարբեր մարդկանց մոտ տարբեր ժամանակ), երբ ծնողական հսկողությունը և գերխնամքը սկսում են ձանձրացնել: Եվ դու ձգտում ես ազատվել մեծահասակաների խնամքից և ինքնուրույն որոշումներ կայացնել:

Քայլ առ քայլ դու փորձում ես լայնացնել քո անկախության տիրույթը: Մայրիկիդ չլսելով` հագնում ես թեթև վերնաշապիկ տաք բաճկոնի փոխարեն, ընկերոջդ հետ հանդիպելու պատճառով բաց ես թողնում դասերդ, տուն ես վերադառնում երեկոյան ժամը 10-ին` խոստացած 7-ի փոխարեն, գուցե նոր էքստրեմալ սանրվածք կամ դաջվածք ես անում … Եվ էլի լիքը բան կարելի է հնարել, երբ ցանկանում ես հնարավորինս շուտ ազատվել բոլոր արգելքներից և սահմանափակումներից:

Մեծահասակներին բնորոշ վարքագիծ, սովորաբար, ստիպված ես սովորել քո սեփական փորձարկումների և սխալների հիման վրա, և կանցնի դեռ շատ ժամանակ, մինչ դու կընտրես մեծահասակ կյանքի բոլոր գայթակղություններից այն, ինչ լիովին համապատասխանում է քեզ:

Խելացի մարդիկ սովորում են իրենց սխալների վրա, բայց իմաստուն մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա և խուսափում են դրանցից:

Եվ քեզանից ակամա դեռ կանես լիքը սխալներ և նույնիսկ հիմարություններ ))

Վնասակար սովորությունների մասին շատ-շատ է խոսվում, և հաստատ դու էլ լսած կլինես և՛ ուսուցիչներից, և՛ բուժաշխատողներից, և՛ ծնողներից, և՛ բոլոր այն մարդկանցից, ովքեր զբաղվում են քո լուսաբանմամբ: Եվ դու հաստատ գիտես այն բոլոր վտանգների մասին, որոնք կապված են ծխախոտի կամ հոգեմետ միջոցների օգտագործման հետ: Չենք ուզում կրկնվել: Դու կգտնես անսահման շատ ինֆորմացիա համացանցում այդ թեմաներով, և միշտ կարող ես իմանալ ավելին վնասակար սովորությունների հետևանքների և կախվածության մասին:

Եվ այսպիսով, ես որոշեցի, գրել… ԱՆկախության մասին։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ