
Ողջույն, հարգելի ընթերցող: Ես Արթուրն եմ, 22 տարեկան: Ծնված 1996թ դեկտեմբերի 31-ին: Ծնվել և ապրում եմ գյուղում։ Մուսալեռ գյուղում, որը գտնվում է Արմավիրի մարզում: Այն ընդամենը 13 կմ է հեռու Երևանի կենտրոնից և 7 կմ Էջմիածնից, Սուրբ Էջմիածնից: Մեր գյուղը միանգամից աչքի է ընկնում իր հուշարձանով, որը երևում է Երևան-Էջմիածին ճանապարհից:
Փոքրուց երազում էի դառնալ երգիչ, երաժիշտ(հատկապես կիթառ և/կամ ռոյալ), դերասան, գիտնական: Նպատակ էի դրել դառնալ թարգմանիչ, մենեջեր: Սակայն երգիչը միայն երազանք էր, քանի որ չեմ կարողանում երգել: Երաժշտի համար չունեմ և չունեի ոչ-մի երաժշտական գործիք, որի վրա կարող էի սովորել նվագել: Դերասանի համար… ինչպես ասում են, ՙՙառաջ տանող՚՚ չկար: Թարգմանչի համար ասացին, որ այդ բաժինն ընդունվելու համար, համալսարանին բավականին ոչ փոքր գումարներ էր պետք վճարել: Իսկ քանի որ ֆինանսական խնդիրներ միանշանակ կաին, ֆիզիկայի ուսուցչուհին խորհուրդ տվեց դառնալ ծրագրավորող: Քանի որ, նախ վարձն էր համեմատ քիչ և ինչպես նա էր ասում, նա իմ մեջ տեսնում էր մեծ պոտենցիալ, բավականաչափ գիտելիք և մեծ սեր դեպի ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Այսպիսով ես ընդունվեցի Երևանի Ինֆորմատիկայի Պետական Քոլեջ, ծրագրավորման բաժին: Ավարտելուց հետո, մոտ 2 տարի չէի կարողանում իմ մասնագիտությամբ աշխատանք գտնել, քանի որ ամեն տեղ պարտադրում էին աշխատանքային փորձ: Ախ այդ չարաբաստիկ աշխատանքային փորձը: Ինչևէ, այժմ արդեն մի քանի ամիս է ինչ աշխատատում եմ որպես ծրագրավորող: Առաժմ ինձ դեռ սկսնակ եմ համարում, սակայն միշտ ձգտում եմ դեպի բարձրունքներ: Դնել նպատակ, սլանալ նրա ուղղությամբ և հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ: Ահա իմ նշանաբանը: Ճիշտ է, այն շատ դժվար է գործնականում կիրառել, սակայն ինչ արած, կյանքն է այդպիսին՝ դժվարություններով լի:
2014 – 2017 թվականներին սովորել եմ ԵԻՊՔ-ում, ինչպես արդեն նշել էի:
2016-ին CISCO ցանցային ակադեմիայում: Հենց ցանցեր բաժինը: Նույն թվականին Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտ-ում, առավել հայտնի ՙՙՄերգելյան՚՚ անվամբՙՙ
Նկար հենց այնտեղից
2014 թվականից սկսած հետաքրքրված էի YouTube Video Making-ով: Սկզբից այդ ամենը պարզապես հետաքրքրություն էր, իսկ այժմ գերագույն նպատակ, դառնալ հայտնի յութուբեռ: Կփորձեմ անել ամեն ինչ, նպատակս իրագործելու համար: Նկարում եմ լեցփլեյներ, պատրաստում երգերի lyrics video-ներ: Երբեմն տեղադրում նյութեր ծրագրավորման հետ կապված:
Կարող եք հետևել իմ յութուբյան ալիքին այստեղից. youtube.com/c/arthurcloud Ստորև ներկայացնում եմ պատրաստածս վիդեոներից մի քանիսը.
Հուշում. Դիտելու համար, պարզապես սեղմիր նրանց վրա…
1. Marius feat. Red Head – Love Is Blind (Lyrics Video)
2. SOFIA KARLBERG – CRAZY IN LOVE (Lyrics Video)
3. PUBG Mobile Let’s Play անգլերենով
4. GTA San Andreas Multiplayer Let’sPlay ռուսերենով
Ակտիվ եմ Ֆեյսբուքում, ղեկավարում եմ քիչ թե շատ հայտնի խմբեր, ինչպիսիք են օրինակ ՙՙՀայ Ռոքեռների Միությունը՚՚ և ՙՙEnglish Club with Vahe՚՚-ն կարող եք հետևել ինձ՝ սեղմելով այստեղ։
Եթե դու ունես մեծ երազանք կամ գերագույն նպատակ, սակայն վարանում ես, մտորում, արդյո՞ք այն կստացվի քեզ մոտ թե ոչ։ Ապա մի փոքր մոտիվացիա քեզ. Աշխատիր այդ ուղղությամբ, արա ամեն ինչ դրան հասնելու համար։ Մի՜
ասա “չեմ կարող” այլ հավատա ինքդ քեզ, հավատա նույնիսկ այն ժամանակ երբ բոլորը դադարում են քեզ հավատալ։ Ես երբեմն մտորում եմ, եթե ես այսպես շարունակեմ, ինչպիսին կլինի իմ կյանքը 10,20,30 տարի հետո։ Մի՞թե դա այն է, ինչը որ ես իրոք կուզենայի իմ ապագայի համար։ Երբ մտքերի հեղեղը հասնում է իր գագաթնակետին, որոշում եմ փոխել իմ ներկան,իմ ամենօրյա գործունեությունը։ Արա և այդպես դու։ Ե՞րբ սկսել։ Մո՞տ ապագայում, եկո՞ղ ամառ։ Ո՜չ։ Սկսիր դա այսօր և հենց հիմա։ Իսկ եթե գոհ ես քո ներկայից և սպասվող ապագայից, ապա պարզապես կարող ես հետևել ինձ ֆեյսբուքում։ Ես սիրում եմ հումորային/զվարճալի փոստեր անել։ Վստահ եմ, դուր կգան։ Դու հետևիր ինձ, իսկ ես գնամ մտորեմ, աշխատեմ ապագայիս համար։
Written with ❤️ and Microsoft Word
Հետևեք ինձ՝