Արտասովոր մեքսիկուհին

«Գտիր այնպիսի մեկին, ով կնայի քեզ այնպես, ասես դու հրաշք ես»:

Այսպես է արտահայտվել մեքսիկացի հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոն իր ամուսնու՝ Դիեգո Ռիվերայի մասին։ Եվ, իսկապես, բորբոքված կիրքն ու դրամատիզմն այնքան շատ էր նրանց հարաբերություններում, որ երբեմն այդ ամուսնությունը նման էր պատերազմի դաշտի։ Եվ, չնայած դրան, նրանց սիրավեպը 20-րդ դարի ամենազգացմունքային ու հայտնի սիրավեպերից մեկն էր։

Ֆրիդա Կալոյի արվեստը հիացնում է: Այսօր նրա նկարները գնահատվում են մի քանի միլիոն դոլար, վաճառվում են աճուրդներում, պահում են անհատական հավաքածուներում և ցուցադրում աշխարհի տարբեր երկրների ազգային թանգարաններում:Բայց շատ քչերն են ծանոթ վերջինիս կյանքում տեղի ունեցած ողբերգություններիին:

18 տարեկանում աղջիկը հայտնվեց սարսափելի ավտովթարի կիզակետում. ավտոբուսը բախվել էր տրամվային: Դրա հետևանքները Ֆրիդա Կալոյի համար ուղղակի սարսափելի էին. ոտքի և ուսի տեղահանություն, աջ ոտքի 11 կոտրվածք, ողնաշարի և կողերի եռակի կոտրվածքներ, որովայնի և արգանդի մեջ էին մտել են մետաղական բռնակները և սա դեռ ամենը չէր:Նա ենթարկվեց 32 վիրահատության և ամբողջ տարին ստիպված էր անկողնում անցկացնել օրթոպեդիկ կորսետով: Դրանից հետո հաշմանդամի սայլակը դարձավ նրա ուղեկիցը: Հենց այս շրջանում Ֆրիդան առաջին անգամ հորից ներկեր և վրձիններ խնդրեց: Նա պառկած վիճակում նկարել սովորեց:

Կալոն անասելի ֆիզիկական և հոգեկան ցավեր էր ունենում: Ցավը, տառապանքը, կրքերը, սրտի կրակը և անհավատալի կենսական էներգիան արտացոլված է նրա նկարներում:

   Ամուսնու՝ մեքսիկացի հայտնի նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ նրան մտերմացնում էր ոչ միայն մշակույթը, այլ քաղաքական հայացքները՝ կրքոտ նվիրվածությունը կոմունիստական կուսակցության գաղափարներին:Զույգը երեխաներ չունեցավ: Կալոն երեք անգամ զրկվեց իր դեռևս չծնված երեխաներից:Ամուսինը հավատարիմ չէր Ֆրիդային, նա գիտեր, որ վայելում է կանանց ուշադրությունը: Շուտով Դիեգոն Ֆրիդային դավաճանեց նրա փոքր քրոջ հետ: Ամուսինները բաժանվեցին, սակայն մեկ տարի անց վերականգնեցին իրենց ամուսնությունը:Բաժանումը արտահայտությունն է գտնում նաև նկարներում: Նկարչուհին ստեղծում է «Երկու Ֆրիդաները» կտավը: Երկու Ֆրիդա. մեկը՝ Ռիվերայից վերջնականապես բաժանված, մյուսը՝ նրան դեռ սիրող. «Ոչ ոք երբեք չի հասկանա, թե ինչպես եմ սիրում Դիեգոյին: Ես միայն մի բան եմ ուզում. թող ոչ մեկ չանհանգստացնի ու չվնասի նրան, չխլի նրա էներգիան, որը ապրելու համար նրան այդքան անհրաժեշտ է:Եթե ես առողջություն ունենայի, ապա կցանկանայի այն ամբողջությամբ Դիեգոյին նվիրել»:Սակայն Ֆրիդան ևս առաքինի կին չդարձավ: Նա շատ էր խմում, չարաշահում էր տեկիլան, կազմակերպում էր վայրի երեկույթներ և չէր թաքցնում իր բիսեքսուալ կապերը:

Վթարի հետևանքով ստացած հիվանդությունը զարգանում էր և անասելի ցավ պատճառում նրան: 1953 թվականին հայրենիքում կայացավ Կալոյի առաջին անհատական ցուցահանդեսը, որին նա մասնակցեց սայլակին պառկած, բայց ժպտալով և մազերն իր սովորության համաձայն ուղղելով:Օրագրում կատարած վերջին գրառման մեջ նա ասում է. «Հուսով եմ, որ հեռանալը հաջող կլինի և ես այլևս չեմ վերադառնա»:

Ֆրիդան շատերիս համար ոգեշնչման աղբյուր է,կնոջ իդեալ,որը մարմնավորում է սերը,կիրքը,մարդու էմոցիոնալ ողջ դաշտը:Ֆրիդան ասես բոլորինն է,բայց միևնույն ժամանակ անհասանելի:Նրա կողքով ոչ մեկ անտարբեր չի անցել անկախ սեռից և տարիքից:Ֆրիդան իր մեջ միավորում  էր կանացիությունը և մեքսիկական մշակույթը,ինչը նչան դարձնում էր ավելի ցանկալի:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ