Լուսանկարչությունը կյանքն իմաստավորելու ճանապարհ է / Արշո Բակլաչյան

Զրուցակիցս լուսանկարիչ Արշո Բակլաչյանն է։

1.Ինչպե՞ս հասկացաք, որ հենց լուսանկարչությունն է Ձերը։

Առաջինը, որ մասնագիտությանս հետ շատ մոտ է, մասնագիտությամբ համակարգչային դիզայներ եմ…
Լուսանկարչությունը շատ խորը և մեծ արվեստ է, իսկ արվեստն ինձ համար առանձին աշխարհ է, հետաքրքրությունը դեպի լուսանկարչությունը շատ վաղուց է եղել, ոչ թե մտքումս այլ սրտումս, իսկ ինչ կա սրտումս դա իմն է։

2.Ի՞նչ ոճի լուսանկարներ եք հիմնականում նկարում։

Ոճ, որպես այդպիսին, շատ են լուսանկարչության մեջ, ինձ համար ոճը այն է ինչ տեսնում է աչքդ ու սիրտդ…
Կան լուսանկարչության LIFESTYLE, LOVE STORY, FASHION, РЕТРО,GLAMOUR, նշածս և այլ ոճերում եմ նկարում։

3.Կա՞ այնպիսի լուսանկար, որ առավել եք սիրում։ Եվ ինչու՞ հենց այդ լուսանկարը։

Նկարածս բոլոր նկարները սիրում եմ, ամեն մեկի մեջ կա ինչ որ բան՝ առանձին փոքրիկ մի կյանք, իսկ լուսանկարում պիտի լինի կյանք…
Անխոս ունեմ մի նկար, որը բոլորից մի քիչ առավել եմ սիրում, նկարում՝ համենայնդեպս ինձ համար կա երկու կյանք՝ ուրախություն ու տխրություն, նկարին մի քանի վայրկյան նայելուց հետո երևի թե Դուք էլ կտեսնեք դա (նկարածս առաջին նկարներից է):

4.Իսկ կա՞ լուսանկար, որի հետ կապված կհիշեք հետաքրքիր պատմություն։

Լուսանկարը հենց այդ պատմությունն է որ կա, ամեն լուսանկար ունի իր առանձին պատմությունը:
Ինձ համար լուսանկարչությունը կյանքն իմաստավորելու ճանապարհ է, իսկ կյանքի ճանապարհին պատմությունները շատ են։

5.Արշո՛, որն է ըստ Ձեզ լուսանկարչի գլխավոր առանձնահատկությունը։

Տեսնելը։ Լուսանկարչությունը զուտ տեխնիկական գործ չէ, լուսանկարիչը կստանա արվեստ այն ժամանակ, երբ սիրտ ու ոգի ներդնի ամեն հատիկ լուսանկարի համար, լուսանկարչի աչքը մի քիչ ուիրշ անկյունից է նայում ամեն ինչին, ամեն քարին, ծառին…
Զուտ տեսնել նկատել է պետք։

6.Նաև կուզեի խոսենք Ձեր մանկությունից, ինչպիսի՞ երեխա եք եղել։

Մանկությանս մի մասը անցել է հայրենիքից դուրս:
Եղել եմ շատ աշխույժ երեխա,
լսել եմ ծնողներիս, ունեցել եմ մեծ հարգանք մեծերի հանդեպ, ծնողներս ինձ էդպիսին են դաստիարակել, չստել, հարգել, սիրել…
Ի դեպ նշեմ, որ ծնողներս ինձ փոքր ժամանակ նվիրել են Polaroid տեսակի լուսանկարչական սարք, ու հենց մանկուց սիրով եմ զբաղվել լուսանկարչությամբ։

7.Իսկ այսօր հայրիկ եք։ Ինչպիսի՞ հայր եք։ Խի՞ստ եք, թե ոչ։

Կարծում եմ շատ լավ հայր եմ, խիստ եմ, բայց միևնույն ժամանակ շատ բաներ եմ թույլատրում երեխաներիս: Ցավոք աշխատանքի բերումով այնպես է ստացվում, որ քիչ ժամանակ եմ անցկացնում երեխաներիս հետ, բայց կարանտինը «օգնեց» և հիմա ամբողջ օրս լցնում եմ երեխաներովս։

8.Կհիշե՞ք Ձեր փոքրիկների ինչ-որ հետաքրքիր չարաճճիություն։

Իհարկե, մի անգամ տանը աշխատելիս նկար պիտի տպեմ, նկատեցի տպիչս չի աշխատում, ոչ մի հրահանգի չի արձագանքում ու ահավոր ձայներ են գալիս միջից, բացեցի տեսնեմ մեջը մի քանի հատ հյութ խմելու ձողիկներից կային և տպիչի համար շատ վտանգավոր հատվածում։

9.Գիտեմ նաև, որ զբաղվում եք բարեգործությամբ։ Ավելի մանրամասն կխոսե՞ք այդ մասին։

Շատ բան չեմ ուզում խոսել այդ մասին, չեմ սիրում նման բաները հրապարակել, կամ նկարվել տվյալ մարդկանց հետ և հրապարակել…
Մենք թիմ ունենք՝ «Ես Ընկերն եմ Քո», միայն ես չեմ անում, անում ենք բոլորս:
Ասեմ՝ անցած տարի այցելել էինք նույն թիմով և շատ ու շատ հոգատար մարդկանցով Գավառի մանկատուն։
Ծրագրերը շատ են, փորձում ենք մաքսիմալ կերպով օգնել այն մարդկանց, ովքեր ունեն նախ առաջինը ընկերոջ կարիք, որովհետև մենք զուտ օգնություն չենք տալիս, առաջինը մենք տալիս ենք մեզ և մեր ընկերությունը…

10.Իսկ ինչի՞ հետ երբևէ չեք համակերպվի։

Չեմ համակերպվում սուտ, կեղծ մարդկանց հետ, առհասարակ ատում եմ սուտը ու աշխատում եմ շրջապատումս պահել անկեղծ մարդկանց։






Ձեզ նույնպես կարող է դուր գալ