Արշակյան Անգելինա – «Խավարից դեպի լույս մեկ քայլ է»

Ժամանակ է գալիս, երբ նայում ես շուրջդ և նկատում խավար: Ամենուրեք չարություն, կեղծիք սուտ: Եվ դու գտնվելով խավարի էպիկենտրոնում ձուլվում ես նրա հետ: Խավարը կլանում է ամեն լավ բան  աշխարհի երեսին՝ բարություն, անկեղծություն, սեր, կարեկցանք: Քեզ թվում է աշխարհը խամրել է:

Երբ լսում ես մարդկանց, ովքեր վստահորեն ասում են «հոգնել եմ կյանքից»: Ա՜խր, Ինչպես կարելի է հոգնել: Չէ, որ այս կյանքը գունազեղ է, լցված հրաշքներով: Ամեն առավոտ, տնից դուրս ես գալիս և արևի շողերը ընկնելով աչքերիդ, լուսավորում են դեմքդ,  ամենուրեք կանաչ է, մաքուր օդ: Լսվում է թռչունների ծլվլոցը: Մոտենում ես ծաղիկներին ու արբենում նրանց բուրավետ հոտից: Եվ այս ամենից հետո մարդու հոգին ցնծում է ուրախությունից:

Ամեն կիրակի եկեղեցի գնալով և պատարագի մասնակցելով, նորից ու նորից եմ բացահայտում աշխարհը: Դուրս եմ գալիս եկեղեցուց ու իմ առաջ բացվում է մի նոր կյանք, լցված խաղաղությամբ ու սիրով: Ու հասկանում եմ, որ խավարից լույս ընդամենը մեկ քայլ է: Դու կարող ես շրջապատված լինել խավարով, սակայն քո հոգում տիրի լույսը: Եվ այդ լույսի ներքո, դու կարող փոխել կյանքը: Չէ, որ ամենաթանկագին բանը մարդու համար կյանք է:Նա տրվում է նրան մի անգամ, և այնպես պետք է ապրել, որպեսզի տանջալիորեն ցավալի չլինեն աննպատակ ապրած տարիները, որպեսզի մեռնելիս կարողանաս ասել, – ամբողղջ կյանքը և ամբողջ ուժերը տրված են աշխարհում ամենագեղեցկագույնին:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ