Արշակյան Անգելինա – «Սխալ»

 

Ամեն ոք իր կյանքում սխալներ է գործում: Սակայն կան սխալներ, որոնք աններելի են ու ունենում են անդառնալի հետեևանքներ: Այդ ժամանակ մարդ սկսում է խորհել ու փնտրել ուղիներ, դուրս գալու այդ սխալական ճանապարհից: Լինում են մարդիկ, ովքեր գտնում են: Իսկ ոմանք էլ, խորտակվում են այդ մութ ջրերում: Հաճախ սխալներն աճելով, մեծանալով, ծանր քարի նման կախվում են մարդու սրտից և ասես, փորձում են շնչահեղձ անել մարդուն: Մարդը սկսում է թախծել: Այդ թախիծը գնալով ավելի է թանձրանում ու վարակում է նրա էությունը: Նա սկսում է նեղացնել իր հարազատներին, ընկերներին: Նրա սիրտը լցվում է չարությամբ:

Սակայն կան սխալներ, որոնք մարդուն դնում են ճիշտ ճանապարհի վրա: Մարդը ապաշխարհում է և մաքրվում գործած սխալներից: Երբ մարդը ճիշտ ճանապարհը գտնում է Աստծո մեջ, նա էլ երբեք չի կրկնի իր սխալները: Դեպի Աստված ճանախարհը մարդ պետք է անցնի հավատով, սիրով և խաղաղությամբ: Այդ ժամանակ Աստված մարդու սրտից հանում այդ ժանր քարերը և այն փոխարենը դնում է սեր:

Մարդի՛կ մի վախեցեք սխալներ գործելուց: Վախեցեք այդ սխալները կրկնելուց: Եվ Ձեր սիրտը միշտ լցրեք սիրով ու խաղաղությամբ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ