Արշակյան Անգելինա – «Անձրև և հիշողություն»

Սիրում եմ անձրևը: Երբ շուրջբոլորը տիրում է լռություն և միայն լսվում է անձրևի կաթիլների ձայնը, որոնք կարծես մեղեդի են կազմում ու մտովի տանում են հիշողությունների գիրկը:

Հիշում եմ մենք հանդիպեցինք պատահական: Պատահականությունները մեծ դեր են խաղում կյանքում: Հաճախ մի պատահականությունը որոշում է քո ճակատագիրը և կյանքի ճանապարհը: Սակայն կյանքում պատահականություններ չեն լինում: Դա ի վերուստ այն հզոր ուժի կամքն էր: Մեկ հայացք էր հարկավոր հասկանալու համար նա է: Նա էր այն միակը, ում փնտրում էի ամենուրեք: Բոլոր մարդկանց մեջ նրանից մի մաս էի փորձում գտնել, ավա՜ղ ապարդյուն: Բայց ի վերջո ես գտա նրան, այն միակին ում հետ Աստված ինձ կապեց սիրո թելերով: Իսկ ի՞նչ է սերը:Սերը մի հիանալի զգացմունք է բյուրեղի նման, որին պետք է լավ պահպանել, որպեսզի չփշրվի:Իսկական սերն ու երջանկությունը մի անգամ են ծնվում կյանքում: Իսկական սերը չի կարող կրկնվել, ինչպես չի կարող կրկնվել մարդկային կյանքը:

Բայց սերը պետք է լինի անհասանելի, որպես երազ, որ տանջանքով սպասես, թե հեռու հեռավոր երկրից ձիու վրա նստած գալու է քո դյուցազնը և, քեզ իր գիրկը վերցրած, տանելու է դեպի կապույտ սարերը, դեպի արևը: Եվ որքան ուշանա քո այդ դյուցազնը, այնքան խոր ու ջերմ է լինելու քո սպասողական սերը:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ