Արսեն Օհանյան – «Ճաշակին ընկեր չկա»

Չէի ուզում այս թեմային անդրադառնայի, բայց մի քանի գրառում ստիպեցին իմ կարծիքն էլ ասեմ։
Ես ունեմ գեղեցկության իմ չափորոշիչները (թե ոնց են դրանք ձևավորվել, այլ թեմա է), որոնց պարտադիր մաս է կազմում նաև կանացիությունը։ Այսինքն իգական սեռի արտաքինն ու կանացիությունը իմ համար միասնական են։
Իմ համար մոդել աղջկա դեմքը գեղեցիկ ու կանացի չէ։ Բնական ա, վիրահատված ու սիլիկոնված չի, բարի աչքեր ունի, բայց գեղեցիկ չի։ Նույն ձև գեղեցիկ չեն 6-20 անգամ վիրահատված, սիլիկոնաբոտեքսված, ունքերը տատու արած Բարբիները։
Շատ լավ ա, որ ինքը համերաշխ ա իր արտաքինի հետ, բայց դա չի նշանակում, որ ես (կամ իմ նման ճաշակ ունեցեղները) պետք ա իրեն համարեն գեղեցիկ։ Հա ու ես իրեն գեշ չեմ համարում, որովհետև դա արդեն պիտակավորում ա։
Մեկ էլ իրեն գեղեցիկ համարող իգական սեռի ներկայացուցիչներն ինչի՞ չեն ձգտում նմանվեն իրեն։ Առանց հեգնանքի եմ ասում, եթե ինքը գեղեցկության չափանիշ ա, ինչի՞ չնմանվել իրեն։ Թե՞ հենց բանը հասնում է նմանվելուն, այդտեղ գործում է “Ես ինձ սենց էլ եմ հավանում” սկզբունքը։
Հեչ չէի ուզում անդրադառնալ այդ աղջկա արտաքինքին ու այս թեմային՝ գեղեցկության խիստ սուբյեկտիվ լինելու պատճառով, բայց որ տեսնում եմ ոնց են այդ աղջկան գեղեցկության ու կանացիության նոր չափանիշ դարձնում, հասկանում եմ, որ դա էլ մի ծայրահեղություն ա, նենց, ոնց 6-20 անգամ վիրահատված Բարբիները։
Ստորև ավելացնում եմ ինձ համար գեղեցկության ու կանացիության չափանիշ իգական սեռի ներկայացուցչի նկարը, ով բնականից էլ սիրուն է եղել, ով ոչ նիհար էր, ոչ չաղ, մի քանի պլաստիկ վիրահատություն է ունեցել ու չի ընկել ծայրահեղությունների մեջ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ