
Բրիտանական Arrival ստարտափը ներկայացրել է իր նոր, ամբողջովին էլեկտրական ավտոբուսները
Բրիտանական Arrival ստարտափը ցույց է տվել իր նոր, ամբողջովին էլեկտրական ավտոբուսների լուսանկարները: Նրանք հագեցած են բազմաթիվ էկրաններով և սենսորային վահանակներով: Այդ մասին հայտնում է The Verge-ը:
Վարորդի առջև ավտոբուսում առկա է սենսորային վահանակ, որը փոխարինում է ստանդարտ կոճակներին: Ուղևորների համար մեքենայի ներսում սարքավորված են էկրաններ, որոնց տեղեկություն են տալիս առաջիկա կանգառների վերաբերյալ: Դրանք տեղակայված են նստատեղերի վերևում և ուղևորի խցիկի դիմաց:
Ավտոբուսն ունի մի քանի արտաքին էկրաններ կանգառներում գտնվող ուղևորներին տեղեկություն հաղորդելու համար։ Բացի այդ, բոլոր էկրանները կարող են օգտագործվել դինամիկ գովազդի համար, նշում է The Verge-ը:
Ավտոբուսները միացված կլինեն մեկ ընդհանուր համակարգի, որի տեղեկատվությունը հասանելի կլինի ուղևորներին և ավտոպարկին իրական ժամանակում: