Ճանաչիր Ինձ – Արփինե Մխիթարյան

Ես Արփինեն եմ, 19 տարեկան, ծնվել եմ Գեղարքունիքի մարզի գյուղ Գեղարքունիքում, այժմ ապրում եմ Երևանում։ 16 տարեկանից զբաղվում եմ Կամավորությամբ, կամավորական աշխատանքներ եմ իրականացնել իմ համայնքում գործող 《Աժդահական բնապահպանական կենտրունում》և ինձ համար կամավորությունը ինքնակրթման և ինքնաբացահայտման հարթակ է, մոտիվանալու և մոտիվացնելու ճանապարհորդություն։

Միշտ հետաքրքրվել եմ լրագրությամբ և սիրել լրագրողի աշխատանքը։ Ավարտական դասարանում որոշ չափով իրականացրեցի իմ նպատակներից մեկը և զբաղվեցի լրագրությամբ, իմ նյութերը տեղ գտան 1+1մարզային թերթում։

 

Ես այժմ ուսանող եմ սովորում եմ ՀՊՄՀ ապագա սոցիալական աշխատող եմ, մասնագիտության ընտրության հարցում դժվար եմ կողմնորոշվել, բայց Արցախային պատերազմի ընթացքում հասկացա, որ սոցիալական աշխատողը այն մասնագետն է, ով օգնում է կարիքավոր մարդկանց և միջոցներ ձեռնարկում մարդկային կյանքի բարելավման համար։

 

 

Իմ մասնագիտությունը մարդասիրական մասնագիտությունն է։
Մի քանի ամիս առաջ միացա Մարզերի երեխաները մարզերում ՀԿ անդամներին և իմ կյանքում փոփոխություններ կատարվեց և ես գտա այն ինչ փնտրում էի, հզոր և լավ ընկերներ, գիտելիք, փորձ և մոտիվացիա։ Այժմ Հզոր Միտք ՀԿ անդամ եմ և ամեն օր ավելի եմ հպարտանում տեսնելով տարիքով փոքր բայց մտքով հզոր երիտասարդների հաջողությունները։ Իմ կամավորական ճանապարհորդությունից ինձ համար միշտ հիշվող է Armenian GLOW ճամբարը, ընտրվեցի որպես ջոկատավար և անմոռանալի յոթ օր անցկացրեցինք Մեծ Մանթաշ համայանքում, ձեռք բերելով հարուստ փորձ և ընկերներ։

 

 

Առաջնորդվում եմ Մովսես Գորգիսյանի հետևյալ խոսքով՝ 《 Սուգը հավերժ է, եթե պայքար չկա》
Ծնողներս ինձ դաստիարակել են,որպես իսկական հայուհի ով սիրում և գնահատում է իր հայրենիքը և մշտապես պատրաստ է այն հզորացնելու և զարգացնելու։

 

Հետևիր ինձ՝

Ձեզ նույնպես կարող է դուր գալ