Բոլորը գիտեն, որ քունը կենսական է մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության համար։ Բայց կարո՞ղ եք արդյոք ասել, որ դուք լավ եք քնում։Հատկապես, երբ դուք աշխատում եք հերթափոխերով, ձեր քունը հավանաբար նման չէ այլ մարդկանց քնին։

Միջինում ընդունված է, որ հասուն մարդը պետք է օպտիմալ քնի 7-9 ժամ յուրաքանչյուր գիշեր, բայց այս անհրաժեշտությունը որոշվում է անհատապես։ Օրինակ, որոշ մարդիկ իրենց լավ են զգում ութ ժամ քնելուց հետո, մինչդեռ ոմանք իրենց ավելի լավ են զգում վեց ժամ քնելով և ցերեկային կարճատև նիրհով։ Որոշ մարդիկ իրենց լավ են զգում, երբ փոխվում է իրենց քնի ռեժիմը, միևնույն ժամանակ մյուսները զգում են ուժեղ ազդեցություն նոր գրաֆիկից կամ նույնիսկ մեկ օր անբավարար քնից։

 

Ահա մի քանի պնդում ձեր քնի մասին։ Եթե դա վերաբերում է ձեզ, նշանակում է ձեր քունը տեղին է։ Եթե դուք աշխատում եք հերթափոխով և համաձայն չեք պնդումներից շատերի հետ, դա կարող է նշանակել, որ դուք պետք է փոփոխություններ մտցնեք ձեր գրաֆիկում և ապրելակերպում ձեր քունը բարելավելու համար։

 

  • Դուք քնում եք պառկելուց 15-20 րոպե անց։
  • Դուք կանոնավոր քնում եք 7-9 ժամ յուրաքանչյուր օր։
  • Երբ դուք անկողնում եք, ձեր քունը շարունակական է․ երկար ժամանակ արթուն չեք պառկում, ցանկանալով քնել։
  • Դուք արթնանում եք թարմության զգացողությամբ
  • Դուք զգում եք զգոնություն և ունակ եք լինել առավելագույն արդյունավետ ամբողջ արթուն ժամանակ
  • Ձեր զուգընկերը կամ ընտանիքի անդամները չեն նկատում ոչ մի անհանգստացնող կամ անսովոր պահվածք, երբ քնած եք, ինչպես օրինակ խռմփոց, շնչառության դադարներ, անհանգստություն կամ այլ նմանատիպ պահվածք։

 

Հերթափոխով աշխատողները, ովքեր փորձում են քնել ցերեկվա ընթացքում, սովորաբար արթնանում են 7-9 ժամից շուտ։ Սա չի նշանակում, որ նրանք կարիք չունեն քնել 7-8 ժամ ամեն օր, դա ուղղակի նշանակում է, որ ավելի դժվար է քնել ցերեկային ժամերին։ Ժամանակի ընթացքում սա կարող է հանգեցնել խրոնիկական դեպրեսիվ քնի։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ