Առողջ մնացեք կարանտինի օրերին

Մենք  շարունակում ենք  ձեզ  ներկայացնել,  թե  ինչպես  #ՏանըՄնա -ի հետ  ունենալ  հագեցած  առօրյա: Այսօր  ձեզ  կօգնենք  ոչ  միայն  ձեր  առօրյան  դարձնել  հագեցած, այլև  օգտակար առողջության համար:


1. Ամբողջ  օրը  նստած  ես, շարժվիր

Այժմ  բոլորս  փակված  ենք  տանը,  և մեր  օրգանիզմը կարող  է  սովորել  նստակյաց  կյանքին, ինչը  իր  բացասական հետևանքները  կունենա  մեր  օրգանիզմի  վրա:  Առավոտյան  արթնանալուց  հետո կարող  եք  10-15 րոպե  անել  տնային վարժություններ,  ինչպես  նաև  օրվա  ընթացքում  փորձեք  տանը շարժման  մեջ  լինել`  փոխելով  ձեր   տեղը  կամ տնային  ինչ-որ  գործեր  անելով: Ֆիզիկապես  ակտիվ  մնալը  կնպաստի  ձեր  օրգանիզմի նորմալ  նյութափոխանակությանը:


2. Դե  քնիր  էլի/Բավական  չի  քնես

Այսօր մարդիկ  բաժանվում  են  երկու  խմբի` չափից  ավել  քնողներ  և  չափից  պակաս  քնողներ:  Դե  չափի  մեջ  քնել  գրեթե  չի  ստացվում: Շատերը  այնքան  գործ  են  պլանավորում,  որ  քնելու ժամանակ  չի  լինում:  Մյուսներն  էլ այնքան  պասիվ  օր  են  ուենում,  որ օրգանիզմը  պարզապես  չի  ուզում  հանգստանալ: Դե  իսկ  քնկոտների  համար  պարզապես  կարանտինը հիանալի  ժամանակ  է շատ  քնելու  համար: Սակայն  այսպես  մտածելը  սխալ  է:  Պատճառը  այն  է,  որ  երբ մարդ  քնում  է  չափից  ավել,  նրա  օրգանիզմը  սկսում  է  ավելի  վատ  իրականացնել  որոշ  ֆունկցիաներ,  որոնց   համար  անհրաժեշտ  պայման  է  ակտիվ  վիճակը:  Բացի  այդ շատ  քնելը  նպաստում է  նաև  շուտ հոգնելուն,  ալարելուն  և  ուղեղի  ոչ  թարմ,  այսինքն  նվազ  գործունյա  վիճակին:  Իսկ  քիչ  քնելու  վերաաբերյալ  պետք  է  ասել, որ  այն  ևս  վնասում  է  մարդու  առողջությունը:  Քիչ  քնելու  հետևանքով  օրգանիզմը  չի  հասցնում հանգստանալ:  Բացի  այդ,  երբ մարդը  գիշերը  ժամը 1-2-ը  քնած չի  լինում,  չի  արտադրվում  գլխուղեղի  կենսագործունեության  համար  խիստ  անհրածեշտ  մի  հորմոն:  Հետևաբար,  եթե  չեք  ցանկանում,  որ  ձեր  գործերը   և  նպատակները   կիսատ  մնան,  ու ժամանակից  շուտ  ծերանաք,  ապա քնեք բավականաչափ` 8-9 ժամը (մինչև  14  տարեկանները` մինչև 11 ժամ):


3. Մի  քիչ  լավ  սնվիր

Այս  օրերին  կարծես  մեր  ուտեստներն   էլ   միատեսակ  դառնում,  սակայն  չպետք  է  մոռանալ,  որ  ուտեստների  միատեսակ լինելու  կամ  վնասակար  ուտեստներով  սնվելու  դեպքում ևս առաջանում է թերսնում,  քանի  որ  օրգանիզմը  չի  բավարարում  իր  նյութական  կարիքները: Փորձեք  ունենալ  սնունդի  լայն  տեսականի, կերեք  ավելի շատ  բանջարեղեն: Փորձեք սնվել ռեժիմով,  ոչ  թե  երբ  պատահի: Փորձեք նաև  հրաժարվել  վնասակար  սնունդից: Այսպես դուք  կկարողանաք  ավելի  առողջ  օրգանիզմ  ունենալ:


4. Ամբողջ  օրը  էդ  անտերի  դիմացն ես

Գործերի  կամ  դասերի  բերումով  բոլորս  գամվել  ենք  էլեկտրոնային  տեխնիկային:  Բացի  այդ  էլ  ուրիշ  զբաղմունք  չունենք:  Դե  հեռախոսն  ու  համակաչգիչը  հարստացնում  են  առօրյան: Այո,  հարստացնում  են,  բայց երկար  զբաղվելը  ևս  հարստացնում է  մեր  օրգանզմը, բայց  անցանկալի  վնասներով:  Երկար  ժամանակ  էլ.  տեխնիկայով զբաղվելը առաջացնում է  գլխացավ,  ալարկոտություն, կախում, տեսողության  խնդիր,  արյունատար  համակարգի  խնդիրներ ևայսպես  շարունակ:  Փորձեք  ընդմիջումներով զբաղվել  տեխնիկայով:  Որոշակի  ժամանակ  անցկացնելուց  հետո  փորձեք շարժվել և  աչքերը  հեռացնել տեխնիկայից: Ճիշտ  ժամանակ և  ընդմիջումներով  էլ.  սրաքով  զբաղվելու  դեպքում դուք  օգուտ  կստանաք,  իսկ  ձեր  օրգանիզմը  գրեթե  չի  վնասվի:


5. Տանը  մի  տեսակ ծանր  օդ  է

Հաճախակի  օդափոխեք  տունը: Վիրուսը  քամու  միջոցով  չի  գա  և   մտնի  ձեր  բնակարան: Հին  օդը  ծանրանում է  և  մեր  օրգանիզմը  ավելի  դժվար  է շնչում:  Իսկ  սա  իր  հերթին  առաջացնում է շնչառական  և  այլ  տիպի  առողջական  խնդիրներ,  ինչպես  նաև հոգնածություն: Թարմ  օդը  թարմ  ուժեր  կբերի ձեր  օրգանիզմ: այնպես  որ  պատուհանը  բացեք,  թող  տունը  մի  փոքր  օդափոխվի:

 


Խորհուրդները  այսքանն էին:  Իսկ վերջում հագեցած օր  ունենալու  համար   առաջարկում ենք  ընթերցել  նաև  «10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐՔԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԴԱԼ», «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ», «ԲՋՋԱՆՔՈՎ ՀԱՐՈՒՍՏ ՍՆՈՒՆԴ ԵՒ ՍՆՆԴԱԿԱՐԳ»  հոդվածները,  որոնք  ձեր առօրյան կլցնեն  հետաքրքիր  ժամանցով:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ