Ճանաչիր ինձ – Արմինե Բատիկյան

Ողջույն։ Ես Արմինեն եմ, 21 տարեկան։ ԵՊՀ-ի  Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության(անգլերեն) բաժնի շրջանավարտ: Ի սկզբանե որոշեցի սովորել այս բաժնում քանզի լեզուներ և, առհասարակ, մշակույթ ուսումնասիրելը զարգացնում է մտահորիզոնը, աշխարհայացքը և աշխարհընկալումը, և հանդիսանում բանալի՝ անսահման տեղեկատվության։Ես շատ հետաքրքրություններ ունեմ։ Կցանկանայի նշել ճամփորդությունը և արվեստը՝գեղանկարչությունը, որը նաև մասնագիտական բնույթ է կրում:

Շատ եմ սիրում ճամփորդել և ամեն հնարավորության դեպքում առիթը բաց չեմ թողնում երախտապարտ լինելու ընձեռված հնարովուրթյան համար, քանզի այն մեծ հետք է թողել և թողում անձնային զարգացման վրա, երբ հնարավորություն ես գտնում տեսնելու, թե ուրիշ ազգերը ինչպես են ընկալում և ընկալել կյանքը, աշխարհը՝ ձևավորելով իրենց յուրօրինակ մշակույթը ըստ պատմական իրադարձությունների, աշխարհագրական դիրքի գործոնի, որոնք էլ ձևավորել են այդ յուրօրինակ ընկալումը:

Եվ իհարկե իմ մեծագույն կիրքը մնում է արվեստը։ ժառանգելով հորիցս նրա նկարչական ընդունակությունը՝ դեռևս մանկուց զբաղվել և հետաքրքրվել եմ նկարչությամբ, գեղանկադչությամբ, այն միշտ ինձ հետ է եղել, իմ մասնիկը, բնությունը։ Տարիների հետ աճել և աճում են փորձարկումները։ Ամեն ինչ սկսվեց մարդուց: Մարդու բնությունը ուսումնասիրելը և կտավին , թղթին փոխանցելը շատ հետաքրքիր է , որը օգնում է նկարչին շատ բան սովորել, քաղել։ Ինքնադիմանկար նկարելը մեկ այլ պատմություն է և շատ հետաքրքիր ընթացք ունի: Նաև շատ կլանող ընթացք է կոմպոզիցիայի համար տարբեր առարկաներ համադրել՝ ստեղծելով ներդաշնակություն։ Միգամածություն, (տիեզերական գոյացություններ), քրիստոնեական թեմա, բնություն, հյուսվածք ( անատոմիա), ներկայումս պատմական թեմա՝մասնավորապես հիմա աշխատում եմ Կիլիկիայի (Կիլիկյան թագավորության) թեմայով կտավի վրա։ Թեմաներ, գաղափարներ, որոնք անսպառ են , շարնակվում են և շարնակվելու են։ Ակտիվ հետազոտական, փորձարկումների փուլում եմ, երբ ամեն ինչ հետաքրքիր է , ուսուցանող և հանդիսանում ներդրում՝ ուղված կատարելագործմանը: Մշտապեպես ինքնակատարելագործվելու եմ՝ փորձելով ստեղծել հետարքիր գործեր և մարդկանց օգնել, բուժել, ոգեշնչել արվեստի միջոցով, քանզի ես համոզված եմ, որ իրական արվեստի առաքելությունը մարդուն ավելի լավը դադձնելն է։ Միտված բարձրացնելու գիտակցությունը,զգայուն դարձնելու մի շարք երևույթների հանդեպ, որոնք հոգատարության, ուշադրության կարիք ունեն: Շնորհակալ եմ ուշադրության համար և կցանկանայի մաղթել ընթերցողին չդադարել երազել, հավատալ և աշխատել իրենց երազանքին հասնելու համար: Ամեն ինչ կախված է մեզնից…

 

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ