
Այս տարի փետրվարի 15-ին կայացավ «Դեպի Եվրատեսիլ 2020» Եվրատեսիլի Հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթը։ Մրցույթի վերջում 12 մասնակիցներից հաղթական դուրս եկավ Աթենա Մանուկյանը, իր «Chains On You» երգով: Հենց այսօր էլ կայացավ նրա երգի տեսահոլովակի պրեմիերան։
https://www.youtube.com/watch?v=XpQHGMM8c5U
Աթինան առաջին քայլերը մեծ բեմում կատարել է դեռ 12 տարեկանում, հաղթելով «This Is What’s Missing» միջազգային երաժշտական մրցույթում։ Մեկ տարի անց 2008-ին, Աթենան մասնակցում է Հունաստանի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական փուլին, որտեղ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ 2011 թվականին թողարկվում է երգչուհու առաջին սինգլը՝ «Party Like A Freak»: 2012 թվականին դուրս է գալիս երգչուհու հերթական՝ «I Surrender» սինգլը, որը շատ արագ դառնում է տարվա լավագույն հիթերից մեկը։ 2014 թվականին թողարկվեց Աթենայի ամենավերջին սինգլը՝ «XO», որի երգի խոսքերը, ձգող ռիթմը դարձավ նրա հաջողության գրավականը՝ հերթական հիթ թողարկելու գործում։
![]() |
Հայկական ծագում ունեմ, և ես հպարտ եմ դրա համար | ![]() |
![]() |
Շնորհիվ իմ ծնողների, ճանաչել, անկեղծ սրտով սիրել ու ընդունել եմ և՛ հայ լինելս, և՛ Հայաստանը, և՛ հայրենակիցներիս: Բացի այդ, «հայեցի» դաստիարակություն եմ ստացել: Մեր ընտանիքը չափից դուրս հայկական է | ![]() |