Արմեն Թադևոսյան – «Փորձենք պահել, կստացվի՞»

Կյանքում բոլորս էլ պատշար ենք, հա երևի։ Կամ միայն նրանք, ովքեր շփվում են։ Չնայած չէ, բոլորն էլ ինչ-որ բան ինչ-որ ժամանակ շարում են։ Բայց այդ «պատ»-երից մի տեսակը կա, որ գրեթե բոլորի մոտ կրկնվում է։ Ընկերությունը։ Անընդհատ խոսվում է ընկերության մասին, ամենուր կա, նույնիսկ անմարդաբնակ կղզու վրա Ռոբինզոնը գտավ իր ընկերոջը։ Կա՞ ինչ-որ տեղ, ուր կգնաս ու ընկեր չես գտնի։ Դժվար։ Եթե կա, ապա դու մարդ չես։

Այդքան շարում ենք, կառուցում։ Շինարարական աշխատանքներն էլ շատ լավ են առաջ գնում. հիմքը գցելուց հետո, որը թվում է ամենադժվարը, շարում ենք ընկերության քարերը իրար վրա։ Բայց սա մի քիչ ուրիշ հետաքրքրություն ունի. դու միշտ պետք է փորձես շարել ու այնպես անել, որ աղետներից ու փոքրիկ հարվածներից չտուժի։ Այ պահելն է ամենադժվարը, ինչը միգուցե չհասկանաս պահի տակ ու սխալվես։ Բայց կարևոր է, որ դուրս գաս հաղթանակած։ Դրա համար պետք է ամուր լինես, որ ամրացնես։ Սխալվել հաճախ կարող է լինել, բայց ավելի կարևոր է կարողանալ ներել։ Մարդուն ուժ է պետք վերակառուցել քանդվածը, բայց եթե մարդը ցանկություն ունի, կանի։

Եկեք պահենք։ Ես սխալվել եմ, միգուցե։ Միգուցե գրածս էլ լավ չէ, երկրորդ անգամ էլ չեմ կարդա։ Բայց երևի ընթերցողը կհասկանա, որ ստեղծելուց կարևոր պահելն է, ինչի համար զոհողություններ են պետք։ Փորձիր, ես էլ կփորձեմ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ