
Լուռ ես։
Խոսել չգիտե՞ս,
Ասելիք չունե՞ս,
Օդը մաքուր չէ՞,
Ավելորդ մարդ կա՞.
Հեռանա՞մ,
Ազատ կխոսե՞ս։
Շրջվեմ, բերանդ բացե՞ս,
Երկու քայլ հետո ծիծա՞ղ,
Մի քիչ առաջ ու աջ,
Երբ էլ չեմ լսի,
Բամբասե՞ս։
Տա՞նն եմ արդեն,
Թե՞ քո բերանում…
Երբ տաս դադար,
Ինձ ասա՝ լվացվեմ,
Թե՞ լվացքի փոշին
Քեզ նման կեղտին
Այդպես էլ չի մաքրի։
Մի բան կանեմ,
Դու մտածիր՝
Ումի՞ց ես խոսելու,
Երբ ես չլինեմ։
Հա՛, մեկ էլ
Մեկ-մեկ էլ լռիր,
Լեզուդ թող հանգստանա.
Պետք կգա էլի։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0