Թադևոսյան Արմեն – «Ապրել էի ուզում, բայց…»

-Աչքներդ լույս, համով է բալիկը,
Թող չիմանա՝ ինչ է չարիքը,
Կյանքը անցի ինչպես հրաշք,
Ճամփին չտեսնի և ոչ մի ժաշք։

Ինչ հավես էր դեռ օրորոցում.
Ես էի ուշադրության կենտրոնում,
Օրհնանքներն ինձ էին ուղղված ,
Սիրով էի ես շրջապատված։

Լավ կյանքի համար
Ամեն ինչ էլ  կար.
Կողքս էր ընտանիքը,
Վերևում՝ տանիքը։

Բայց հորս տարան բանակ։
Լացում էի, կարոտում,
Հորս դեմքը հանդարտ
Հեռվում էր մարում։

Չէի թողնում ես  մորս փեշը,
Լացը դարձել էր մեր տան ծեսը,
Մայրս սրբում էր իմ արցունքները,
Մինչդեռ թաց էին նրա աչքերը։

Մի օր մայրս ասաց,որ ինձ սիրում է,
Չէ՛, սովորական չէ, ո՛չ էլ ամպերի չափ.
Տիեզերքն ինչ է մոր սիրո դիմաց,
Աննշան մասնիկ, մի փոքր հյուլէ։

Մայրս ինձ գրկեց,
Ու մարդիկ մտան,
Մեզ էլ բռնեցին,
Զզվանքով տարան։

Ո՞ւր, չգիտեմ,
Մենք միշտ քայլում էինք,
Գուցե քայլելու ժամ է՞ր,
Թե՞ մեկի կամքն էր։

Բայց չէ, հոգնել էի,
Քայլել չէի ուզում,
Արդեն ծարավ էի
Ու լաց էի լինում։

Ինչ շատ էին մայրիկները,
Իմ նման բալիկները,
Բոլորն էլ լացում էին.
Երևի ծարավ էին։

Միայն ավազ էր մեր շուրջը արդեն,
Բայց մենք քայլում էինք, ու՞ր, չգիտեմ,
Մեզ քշում էին ուղտերի նման,
Դարձել էինք ծարավ քարավան։

Ընթացքում շատերն էին ընկնում.
Երևի քայլել չէին կարողանում։
Կեսին էլ դանակով էին սպանում.
Դրան յաթաղան էին ասում։

Մի օր էլ մորս տարան,
Ու՞ր, հետ բերե՛ք նրան։
Մորս գոռոցն էր լսվում,
Շունչն էր հեռվում մարում։

Զինվորները եկան,
Բայց մայրս չկար,
Էլ ինձ չէ՞ր սիրում,
Ինչու՞ չէր գալիս։

Ես մենակ էի,
Բոլորն էին մենակ,
Ես արդեն սուս էի.
Մարդ էի դատարկ։

Բայց յաթաղանը գլուխ էր կտրում.
Մարդիկ գոռում էին ու ընկնում։
Ես էլ նոր էի հասկանում,
Որ մեզ մոռթելու էին տանում։

Բայց մարդը չի ուտում մարդու,
Նրանք գազան էին արյունարբու։
Ես ուզում էի սպանել նրանց
Ու դարձնել արյան ցանց։

Բայց գազանը չսպասեց ինձ.
Հանեց յաթաղանը պիղծ,
Զզվելի քմծիծաղ տվեց
Ու ինձ երկու կես արեց։

Ու՞ր է այն լավ կյանքը,
Օրհնանքների տարափը,
Ու՞ր է իմ ընտանիքը՝
Հայրս, մայրս, տանիքը։

Ես հասկացա արդեն,
Որ պիտի չապրեմ,
Որ ավազը պիտի ներկեմ,
Արյունով կարմիր դարձնեմ։

Բայց ինչու՞,
Դե, ասե՛ք,
Մարդիկ խոսում են,
Իսկ դուք լուռ եք։

Դե դուք գազան եք արյունարբու,
Խմում եք արյունը մարդու,
Մարդիկ ծարավ են ջրի,
Իսկ գազանը՝ ալ կարմիրի…

Ապրել էի ուզում, բայց…
Սրտումս կար կայծ,
Բայց բայց-երին վերջ չկար,
Իսկ ես բալիկ էի անճար…

24.04.2020
Չ.Թ.

Ձեզ նույնպես կարող է դուր գալ