Արմեն Թադևոսյան – «Մանկության գույները»

<<Եթե նկարիչ լինեի, կնկարեի իմ մանկության ձայները։ Այո՛, ձայները՝ ձայները գույն ունեն, մարմին ունեն, ձայները տխրում են, կարոտում, ուրախանում։ Իմ մանկության ձայները որդան կարմիրով արված նկարներ են , իսկ որդան կարմիրը չի մեռնում, եթե փոշի է նստել, սրբիր ու նորից կապրեն գույները, կզնգան-կաղմկեն ՝ ինչպես իրենց ծնունդի ժամանակ>>
Վ. Պետրոսյան <<Նամակներ մանկության կայարաններից>>

Ափսոս, որ այսօր, երբ ստեղծվել են գույների ու երանգների նոր տեսակներ, մանկությունը գնալով դառնում է երկգույն, հեռու չէ միագույնը, ցավալի է, որ կարող է գալ անգույնը։ Այսօր երեխաները <<չափազանց հետաքրքիր>> մանկություն են անցկացնում. մի քանի ժամ զբաղվում են հեռախոսով, որոշ ժամանակ տրամադրում են հեռուստացույցին, որոշ ժամանակ էլ իրենք էլ չգիտեն, թե ինչին։ Խոսքս չի վերավերվում բոլորին։ Այսպես ուղղակի մանկությունը մեռնում է, կարծես այն հիվանդացած լինի արագագործ քաղցկեղով. մի քանի տարի առաջ բակերը լեփ-լեցուն էին, խաղերը կենդանի էին։ Իսկ հիմա՞։ Գյուղում համենայնդեպս մասամբ պահպանվել է, բայց դե էլի մասամբ։ Պետք է կանգնել այս քաղցկեղի դեմ, պետք է կանգնեցնել գունաթափման պրոցեսը։
Իմ կարծիքով հիմա, կրկնում եմ ներկայումս գործող խնդիրների դեպքում, այս հիվանդության դեմ պայքարելու միջոց կարող է լինել հաճախակի կազմակերպվող ֆլեշմոբերը, որոնք կներառեն բակային և ինտելեկտուալ խաղեր ու կմեծացնեն մանուկների ու մեծերի հետաքրքրասիրությունը։ Պետք է նաև ծնողների կողմից հստակ սահմանափակում լինի էլ. սարքերի հետ կապված թե ժամանակի առումով, թե ստացվող ինֆորմացիայի։ Ինչպես նաև պետք է խրախուսել ակտիվ ժամանցը։

 

Աղբյուրը`  Facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ