Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

Հարցազրույց
Գլխավոր›Հարցազրույց›«Քանի դեռ շնչում ես, ուրեմն հույս կա, ապրի՛ր, ուրախացի՛ր քեզ ընձեռված հնարավորությամբ․․․» Արմեն Նիազյան

«Քանի դեռ շնչում ես, ուրեմն հույս կա, ապրի՛ր, ուրախացի՛ր քեզ ընձեռված հնարավորությամբ․․․» Արմեն Նիազյան

Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
05/09/2020
2711
0
Share:

NewsFlow.am -ի զրուցակիցն է «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» և «Խավարից այն կողմ» գրքերի հեղինակ՝ Արմեն Նիազյանը:


-Արմեն, գրելը Ձեզ համար ի՞նչ է:

  • -Գրելն ինձ համար հոգուս աղաղակն է: Այն արտահայտվելու, սրտի եղածը թղթին հանձնելու միջոց է: Չէի ասի, թե այն միշտ հանգստացնում է, տանում անդորրի մեջ, ինչպես ընդունված է պատկերացնել՝ բնության մեջ, գետի քչքչոց, ծիտիկների դայլայլ… Չէ՛, երբեմն լինում է ճիշտ հակառակը՝ գրելու ընթացքը կարող է լինել փոթորկուն, զգացմունքային վայրիվերումներով, սրտի ու մտքի ալեկոծություններով: Բայց կարևորն այն է, որ, անկախ նրանից, թե ինչ զգացումներով ու ապրումներով է եղել ընթացքը, վերջում ապրում ես բավարարության հաճելի զգացում:

-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում գրել և ինչ դժվարություններ ունեք գրելիս։

  • -Սկսեմ նրանից, թե ինչն է խանգարում գրել՝ այլ մարդկանց ներկայությունը, անցուդարձը, ձայները: Սիրում եմ գրել կատարյալ մենակության և լռության պայմաններում, անպայման սենյակում փակված, որ ընթացքում որևէ մեկը չգա, չխանգարի… Բայց նաև խոստովանեմ՝ ցանկացած վայրում գտնված ժամանակ կարող է մի միտք ծագել, մի գաղափար, մի պատկերավոր համեմատություն, ու արագ վերցնեմ հեռախոսս կամ թուղթ-գրիչ ու գրառումն անեմ, հետո՝ մենակության մեջ արդեն անդրադառնալու համար:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է գրքի բուն ասելիքը։

  • -Ցանկացած գիրք պիտի ասելիք ունենա: Եթե ասելիք չունեցավ, այն կհայտնվի ու շատ արագ կանհետանա, որքան էլ գունեղ գովազդվի: Մի գուցե շատ ժամանակակից չհնչի ասածս, բայց ինձ համար գրքի թիվ մեկ ասելիքը պիտի լինի կրթելը: Այն պիտի ինչ-որ բան փոխանցի իր ընթերցողին: Այն պիտի ազդեցություն ունենա իմ ու քո կյանքին, մտածելակերպին, աշխարհայացքին մի նոր որակ հաղորդի:

-Օրվա մեջ կա՞ն այնպիսի ժամեր, որ կարելի է ասել Ձեր մուսայի ժամն է։

  • -Ցանկացած ժամանակ էլ մուսայի ժամ է, երբ ուզի, ինքը կարող է գալ, բայց առավելապես գիշերներն է լինում, որ կարող ենք հանդիպել, նստել, զրուցել երկար ժամանակով:

-Արմեն, ինչո՞ւ հենց «Խավարից այն կողմ»։

  • -Գրքի տպագրությունը հետաձգվում էր ամիսներ շարունակ՝ միայն վերնագրի պատճառով: Ի վերջո կանգ առանք «Խավարից այն կողմ» տարբերակի վրա, որովհետև ամբողջ գրքում խավարի ու լույսի կռիվ է, որովհետև մեզնից յուրաքանչյուրի ներսում այդ կռիվն ամեն օր կա:

Գրքի նպատակներից մեկը լույսի արժևորելն է և ընթերցողին առաջնորդել ապրելու խավարից այն կողմ՝ որտեղ ավելի շատ լույս կա:


-Նախորդ գրքի շեշտադրումն անտարբերությունն էր, կոչը՝ միմյանց ձեռք բռնելու… Ի՞նչ կոչ/ասելիք ունի «Խավարից այն կողմ» գիրքը:

  • -Յուրաքանչյուրիս սրտի խորքում հնչում են հարցեր, որոնք պահանջում են անկեղծ պատասխաններ: Այսպիսի հարցերի ու դրանցից բխող հետևանքների մասին է գիրքը: Այն մանկատան երեխային պիտի սովորեցնի ճիշտ մուտք գործել կյանք, անձնական դրամատիկ պայքարներով անցած հոգևորականի շուրթերով փոխանցի կարևոր դասեր և արժեքներ երիտասարդներին, չիր վաճառող ուսանող աղջկա օրինակով սովորեցնի պայքարել ու չհանձնվել: Չէ՞ որ, ի վերջո, հաղթելու է Լույսը:

-Ո՞րն է բոլոր ժամանակների Ձեր սիրելի մեջբերումը: 

  • -Աստվածաշնչյան ոսկե կանոնը՝  «Ինչ որ կուզես, որ մարդիկ քեզ անեն, նույնն էլ դու արա նրանց» Ավետարան ըստ Մատթեոսի, 7.12:

-Ունե՞ք նպատակ կամ ցանկություն նոր գիրք գրելու։

  • -Երրորդ գրքի մասին առաջին անգամ մտածեցի այն վայրկյանին, երբ տպարանից վերցրի «Խավարից այն կողմ» գրքի առաջին օրինակը:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ներկայիս գրողներին։

  • -Մեր ազգում բոլորը հենց խորհուրդ տալուց են լավ: Եկեք ես որևէ մեկին խորհուրդ չտամ: Պարզապես ասեմ, թե ինչն է ինձ համար կարևոր. Ցանկացած գիր պիտի սրտից բխի: Միայն անկեղծ սրտից դուրս եկածն է ի զորու թափանցել ընթերցողի ներսն ու հասնել սրտին:

-Ի՞նչ ունեք ասելու այն մարդկանց, ովքեր հետևում են Ձեր գրական կյանքին:

  • -Շարունակեք հետևել )) Այս մասին հաճախ չեմ բարձրաձայնում, բայց միշտ սրտի թրթիռով եմ կարդում յուրաքանչյուր նամակ, որտեղ ընթերցողը շնորհակալություն է հայտնում, որտեղ գրում են, որ գիրքն իրենց կյանքում ազդեցություն ունեցավ, ինչ-որ դրական փոփոխություն բերեց: Դա մեծագույն գնահատականն է ինձ համար:

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում, և ո՞րն է ըստ ձեզ երջանկության գաղտնիքը։

  • -Սկզբունքները շատ են՝ կախված ժամանակից, առօրյա խնդիրներից, բայց որպես սկզբունքների մի ամբողջական հավաքածու՝ կասեմ. Փորձում եմ ապրել աստվածաշնչյան արժեքներով ու սկզբունքներով: Երջանկության, կյանքի լավացման, լավատեսության և այլ բազում դրական փոփոխությունների համար ինձ համար հիմնային դեր և հեղինակություն ունի Աստվածաշունչը, ինչը և խորհուրդ կտամ հաճախակի կարդալ:

-Եթե կարողանայիք հայտնվել որևէ գրքում, ո՞րը կընտրեիք ու ինչո՞ւ: 

  • -Եթե միայն հնարավորություն լիներ նման ճամփորդություն կազմակերպե՜լ… Որևէ գիրք առանձնացնել չեմ կարող և չեմ ուզում, բայց դա կլիներ մի ճամփորդություն, որից իրական կյանք վերադառնալը կլիներ բավականին դժվար:

-Եվ, ի վերջո, ծանոթ եք կայքին, ի՞նչ կարծիք ունեք մեր կայքի մասին ու ինչ հորդոր կուղղեք մեր լսարանին։

  • -Ապրեք: Շատ լավ գործ եք անում: Ձեր կայքը, որքան որ ծանոթ եմ, լավ հարթակ է հանդիսանում երիտասարդներ ինքնաարտահայտման, դրսևորման համար, հրամցնում է ճանաչողական, հետաքրքիր, «ոչ շաբլոն» նյութեր, ինչը գովելի է:

-Վերջում մեր զրույցն ավարտեք գրքի այն հատվածով, որը կցանկանայիք յուրաքանչյուրն իմանար։

  • -Մեջբերումը «Խավարից այն կողմ»  գրքից  է.

Եթե հիվանդությունը որոշել  է գողանալ քո ապագան, ինչո՞ւ ես ներկադ էլ ինքնակամ տալիս նրան: Քանի դեռ շնչում ես, ուրեմն հույս կա, ապրի՛ր, ուրախացի՛ր քեզ ընձեռված հնարավորությամբ, ապրի՛ր այսօրդ, անհագուրդ կո՛ւլ տուր այն օդը, որ տրված է քեզ, սովորի՛ր ապրել մեռնելուց առաջ…  Մի շտապիր թաղել ինքդ քեզ, ուրիշներն են դրա վարպետը, դու ապրի՜ր, ապրի՜ր, ապրի՜ր ամեն վայրկյանդ…:


-Շնորհակալություն հետաքրքիր  հարցազրույցի  համար:

  • -Ձեզ  նույնպես  շնորհակալություն:

 «Խավարից այն կողմ» վիպակն Արմեն Նիազյանի երկրորդ գիրքն է: Այն պայքարների, արժեքների բախման, մարդու աղա­վաղ­ված պատկերի ու դրա վերականգնման մասին մի փոքրիկ պատ­մություն է, որ ընթերցողին կներկայացնի մի քանի մարդ­կանց կյանքից խաչաձևվող դրվագներ ու մի արևի պատմություն, որ երևաց մթնած ամպերի հետևից:


ԹեգերԱրմեն ՆիազյանԽավարից այն կողմՆոր գիրք
Նախորդ հոդվածը

Արտասովոր մեքսիկուհին

Հաջորդ հոդվածը

Կենդանու կյանքը – Շներ

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Հարցազրույց

    Հարցազրույց «Ճանաչիր ինձ» բաժնից Անուշ Խաչատրյանի հետ

    03/25/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • Հարցազրույց

    Լուսանկարչությունը կյանքն իմաստավորելու ճանապարհ է / Արշո Բակլաչյան

    04/22/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    ՍՄԱՐԹ-ը հնարավորություն է տալիս սովորել այն ամենը` ինչ չեն սովորեցնում դպրոցում։ – Արտյոմ Օհանյան

    01/21/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • Հարցազրույց

    Խոչընդոտները չպիտի արգելք հանդիսանան / Յանա Գրիգորյան

    06/15/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Հարցազրույց ճանաչված գրող Դավիթ Սամվելյանի հետ

    12/22/2020
    Հեղինակ՝ Ալլա Մանուկյան
  • Հարցազրույց

    Իմ մուսան անկանխատեսելի է / Եվա Գևորգյան

    08/12/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան

Ձեզ կհետաքրքրի

  • ՄտքերՆախագծեր

    Ֆարիդա Մալխասյան – «Թախծոտ աչքերով աղջիկը»

  • ՄտքերՆախագծեր

    Ֆարիդա Մալխասյան – «Կեսգիշերվա սոնդերո»

Գիրք

Book Cover: Ժանտախտը - Ալբերտ  Քամյու

Ժանտախտը - Ալբերտ Քամյու

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone

SAVE & ACCEPT