Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

Հարցազրույց
Գլխավոր›Հարցազրույց›«Երջանիկ լինելու համար պետք է ուղղակի ամեն տեղ փնտրել բարին ու դրականը».Արմեն Նիազյան | Հարցազրույց

«Երջանիկ լինելու համար պետք է ուղղակի ամեն տեղ փնտրել բարին ու դրականը».Արմեն Նիազյան | Հարցազրույց

Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
02/06/2020
1883
0
Share:
Այսօր  ներկայացնում  ենք  հետաքրքիր  հարցազրույց գրող  Արմեն  Նիազյանի հետ:
 – Կպատմե՞ք, թե ինչը ձեզ ստիպեց գրել։
 – Ես միշտ էլ գրել եմ)) Որքան հիշում եմ ինձ, միշտ որևէ առնչություն ունեցել եմ գրականության, գրելու հետ: Մանկապատանեկան տարիքից անդամագրվել գրական խմբակների, տպագրվել ամսագրերում… Իհարկե, եղել են ընթացքներ, երբ գրելն ակտիվացել կամ պասիվացել է: Թերևս շնորհակալ պիտի լինեմ այն մարդկանց, ովքեր սեր են սերմանել իմ մեջ դեպի գրականություն՝ ծնողներս ու ուսուցիչներս:
 – Ինչպե՞ս առաջացավ «Բռնիր ձեռքս.ես վախենում եմ» գրքի մտահղացումը։ Ինչպե՞ս սկսեցիք գրել։ Ի՞նչ ակնկալիքներ ու վախեր ունեիք գրքի հրատարակման ժամանակ։
 – Սկիզբը շատ ինքնաբուխ է եղել: «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը նախապես պլանավորված չի եղել, բայց և չի կարելի ասել, թե պատահականության արդյունք էր: 2014-2016 թթ. սկսեցի ավելի ակտիվ գրել՝ հիմնականում կարճ պատմվածքներ, և հրապարակել սոց. կայքերում: Արձագանքները սպասվածից բուռն էին: Ինձ սկսեցին գրել տարբեր դպրոցներից, համալսարաններից և տեղեկացնել, որ պատմվածնքերը տպագրում են ու աշակերտների, ուսանողների հետ քննարկումներ, բաց դասեր կազմակերպում: Սկսեցին գրել տարբեր անհատներ, որ կարդալով այս կամ այն պատմվածքը՝ իրենց կյանքում ինչ-որ փոփոխություն է եղել… Գրքի ծնունդը եղավ ինքնաբուխ, և արդեն իսկ ունենալով նման արձագանքներ՝ մտածում էի, որ գիրքը հաջողություն կգտնի, թեև, ինչ խոսք, միշտ էլ որևէ լավ բան ձեռնարկելիս մի ձայն փորձում է վախեցնել՝ կամաց շշնջալով՝ իսկ եթե չստացվի՞…
2016թ-ին, երբ տպագրվեց առաջին խմբաքանակն ու սկսեցի ներկայացնել գրախանութներին, իհարկե, մտքովս էլ չէր անցնում, որ հաջորդ տարիներին գիրքը տպագրվելու է մի քանի անգամ, և այն գրախանութները, որ առաջին հանդիպմանը երկմտող հայացքով վերցնում են 2-3 գիրք, հետո պահանջելու են հարյուրներով: Մեր կյանքը լի է անակնկալներով, պետք է ամեն ինչին էլ պատրաստ լինել :
 – Ի՞նչն է ձեզ մոտիվացնում գրել։
 – Երբ ասելիք կա, գրելը ստացվում է ինքնաբերաբար: Մուսայից ու մոտիվացիայից առավել հիմա ժամանակի կարիք ունեմ, որ կարողանամ գրել: Ի՞նչը կարող է ինձ մոտիվացնել… հնարավոր ու անհնարին ամեն ինչ: «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գրքի պատմվածներից մեկը ծնվել է մտքումս այն պահին, երբ լուսացույցի տակ կանգնած սպասում էի հետիոտնի կանաչ լույսին, մեկ ուրիշ պատմվածք՝ ավտոբուսից նայող մի համով բալիկի հայացք…
 – Ունե՞ք նպատակ կամ ցանկություն նոր գիրք գրելու։
 – Այո, և՛ նպատակը կա, և՛ ցանկությունը, և՛, կարելի է ասել, գիրքը: Մի փոքր էլ ժամանակ, ու այն կներկայացվի ընթերցողի դատին: Քանի որ չեմ սիրում խոսել դեռևս չեղած բաներից, դրա համար երկրորդ գրքի հետ կապված այլ փակագծեր չեմ բացի, բայց լիահույս եմ, որ ընթերցողն այն ևս կհավանի:
 – Ի՞նչ խորհուրդ կտաք ներկայիս գրողներին։
 – Գրողին խորհուրդ տալու համար մարդը պետք է ճանապարհ անցած լինի, հետք ու ժառանգություն թողած… ես չեմ այն մարդը, ով որևէ գրողի պիտի խորհուրդ տա: Ընդհանրապես, գրող-չգրող լինելը որոշում է ժամանակն ու ընթերցողը, ոչ թե մեր հրատարակած մեկ կամ երկու գիրքը: Իսկ եթե, այնուամենայնիվ, ստիպված եմ որևէ բան ասել, թերևս, կասեմ՝ լինել անկեղծ սեփական անձի, մտքերի ու ընթերցողի հետ: Միայն այն դեպքում է, որ անշունչ տառերը կյանք կստանան ու կսկսեն խոսել ընթերցողի հետ
 – Ո՞րն է ըստ ձեզ երջանկության գաղտնիքը։
 – Երջանկությունն այն է, ինչի մասին բոլորը խոսում են, փիլիսոփայում, բայց ոչ ոք այդպես էլ չի կարողանում վերջնական հասկանալ, թե ինչ է այն: Ու որպեսզի ես էլ երկար-բարակ չփիլիսոփայեմ, հակիրճ ասեմ՝ սրտի և հոգու բավարարումն է ինձ համար երջանկություն: Երջանկության զգացումը կարող է լինել միայն մեկ ակնթարթ, կարող է տևել մի քանի րոպե, կարող է դառնալ կենսակերպ: Երջանիկ լինելու համար պետք է ուղղակի ամեն տեղ փնտրել բարին ու դրականը, պետք է թույլ տալ, որ մեր ներսի արևը միշտ շողա, պետք է հաճախ երկինք նայել ու չմոռանալ Երկնային սկզբունքների ու արժեքների մասին, որոնք շատ ավելի կարևոր ու մնայուն են…
Մի փոքրիկ հավելում ևս՝ անգամ 21-րդ դարում մարդուն կարող է իրապես երջանկացնել միայն մարդը և մարդկային շփումը, ոչ երբեք գումարը, վերջին սերնդի հեռախոսը, պաշտոնը կամ շքեղ մեքենան: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ:
 – Եվ վերջում։ Ի՞նչ կարծիք ունեք մեր կայքի մասին ու ինչ հորդոր կուղղեք մեր լսարանին։
 – Նկատել եմ, որ կայքում աշխատում են երիտասարդներ, ինչ խոսք, դա գովելի է: Այն հարցերը, ուղղությունները, որոնց դուք անդրադառնում եք, նմանատիպ հարցազրույցները, ինչ խոսք, գովելի են:
Քանի որ խոսեցինք հիմնականում գրականությունից, լսարանին՝ հատկապես պատանիներին ու երիտասարդներին կհորդորեմ որքան հնարավոր է՝ շատ գիրք կարդալ:
 – Շնորհակալություն հետաքրքիր  հարցազրույցի  համար:
 – Ձեզ  նույնպես  շնորգհակալություն:
Հիշեցնենք,  որ  Արմեն  Նիազյանի «Բռնիր  ձեռքս.  ես  վախենում  եմ»  գիրքը  իր  հրատարակումից  մինչև  այժմ  հայկական բեսթսելլերների  ցանկում  է: Լուսանկարները Արմեն  Նիազյանի  ֆեյբուքյան  էջից:
ԹեգերՀարցազրույց
Նախորդ հոդվածը

Նարեկ Կոսմոս – «Դատարկ լողավազանում»

Հաջորդ հոդվածը

Լիան Հակոբյան – «Մենք ու հասարակությունը»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Հարցազրույց

    «Չեմ կարծում, որ երջանկությունը գաղտնիք ունի». Ծով Ալիզե | Հարցազրույց

    02/16/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • Հարցազրույց

    Ոչինչ այնքան չի նպաստում ապագայի ստեղծմանը, որքան համարձակ երազանքները / Լուսինե Ավանեսյան

    04/25/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    «Իմ ամենամեծ հոբբին ապրելն է». Դավիթ Սամվելյան| Հարցազրույց

    01/25/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • Հարցազրույց

    Յութուբը իմ գրաֆիկի կարևոր մասերից է / Ռուբեն Եսայան

    04/28/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    «Քանի դեռ շնչում ես, ուրեմն հույս կա, ապրի՛ր, ուրախացի՛ր քեզ ընձեռված հնարավորությամբ․․․» Արմեն Նիազյան

    05/09/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • Հարցազրույց

    Թող բոլորն ունենան ժպտալու առիթ, ժպտան, լցնեն աշխարհը սիրով, և ես կլինեմ երջանիկ / Գարիկ Աղասյան

    04/12/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան

Հետաքրքիր

  • Հետաքրքիր

    5 հետաքրքիր փաստեր

  • Ճանաչիր ինձՆախագծեր

    Ճանաչիր ինձ – Միլենա Դալլաքյան

Գիրք

Book Cover: Մարդկային կատակերգություն - Վիլիամ  Սարոյան

Մարդկային կատակերգություն - Վիլիամ Սարոյան

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

Գիրք

Book Cover: Ապրելու  ժամանակը  և մեռնելու  ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: