Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Ճանաչիր ինձ – Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

Հարցազրույց
Գլխավոր›Հարցազրույց›Լավագույն կրթությունն ինքնակրթությունն է / Արմեն Միքայելյան

Լավագույն կրթությունն ինքնակրթությունն է / Արմեն Միքայելյան

Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
05/03/2020
1765
0
Share:

Զրուցակիցս «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը՝ Վահանի կերպարը մարմնավորող դերասան Արմեն Միքայելյանն է։

1.Կհիշե՞ք երբ առաջին անգամ բարձրացաք բեմ և ի՞նչ էիք զգում։

Առաջին անգամ 2009 թվականին, 15 տարեկան էի, սովորում էի «Աշոտ Ղազարյան» ծիծաղի, հումորի և խոսքի դպրոցում ու մեր տարեվերջյան հումորային ներկայացումը իմ կյանքի առաջին ներկայացումն էր։
Զգացողությունները մինչև հիմա էլ նույնն են։ Ամեն անգամ բեմ բարձրանալիս միշտ լարվում եմ ու ներկայացումից առաջ պետք է անպայման հանգստացնող դեղ խմեմ, որ կարողանամ բեմ դուրս գալ։ Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին 2 դիպլոմային աշխատանքների ժամանակ լարվածությունս այնքան շատ էր, որ բեմում ուշագնաց եղա։ Առաջին դեպքում Նիլ Սայմոնի «Ջեյքի 7 կանայք» ներկայացումն էր։ Ներկայացման վերջում ուշագնաց եղա, բայց հանդիսատեսին թվաց, թե սյուժեն էր այդպիսին՝ գլխավոր հերոսը պետք է ուշագնաց լիներ։ Երկրորդ դեպքում «Պատանի հանդիսատես»-ում Թենեսի Ուիլյամսի «Մեծ խաղը» ներկայացումն էր, որը հիվանդների մասին էր ու նորից ուշագնաց եղա, բայց այս անգամ հանդիսատեսը չհավատաց (Ժպտում է):

2.Ձեզ առավել ճանաչում բերեց « Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալը։ Ինչպե՞ս առաջարկ ստացաք նկարվելու այս հեռուստաֆիլմում։

Թատերական ինստիտուտում քասթինգ հայտարարվեց, որ հանրային հեռուստաընկերությունը սկսում է նոր հեռուստասերիալի նկարահանումներ, և քասթինգի կարող են մասնակցել նրանք, ովքեր ունեն դերասանական կրթություն, ես էլ փորձեցի ուժերս։ Ինձ սկզբում առաջարկեցին Աշոտի կերպարը, բայց հետո ասացին, որ հաստատվել եմ Վահանի կերպարում։

3.Վահանի և Արմենի միջև կա՞ նմանություն։

Կարծում եմ նմանություն կա։ Դասարանի 12 աշակերտների կերպարները մարմնավորող դերասանները նման էին, իհարկե բացառություններ կային, բայց հիմնականում դերասաններն ընտրվել են կերպարների նմանությամբ։

4.Ֆիլմը մեծ արձագանք ստացավ և ամենասիրված կերպարներից մեկը հենց Դուք էիք։ Սպասու՞մ էիք նման արձագանքի։

Անկեղծ կլինեմ, ոչ, որովհետև Հայաստանում այլ մակարդակ էր ձևավորվել և չափանիշներն այլ էին։ Հանդիսատեսին դուր գալու համար կարծես պարտադիր էր վատ հումորը, ծամածռություններ անելը, չնայած այդ չափորոշիչները այժմ էլ կան։ Հուրախություն մեզ հենց առաջին սերիայից դրական կարծիքներ հայտնեցին։ Մեզ գրում էին դասախոսներ, մանկավարժներ, հայտնում էին իրենց մեծ հիացմունքը և դա մեզ համար անսպասելի էր։ Արձագանքներ այսօր էլ կան, ճիշտ է այնպես չէ, ինչպես երբ հեռուստատեսությամբ հեռարձակվում էր, բայց հիմա էլ դիտում են և դրական կարծիքներ հայտնում, ինչը ուրախալի է։

5.Կա՞ մի կերպար, որին կուզեիք կերպարանավորել։

Ինչպես յուրաքանչյուր դերասան ես նույնպես երազած կերպարներ ունեմ։ Դրանց մեծ մասը Շեքսպիրյան կերպարներ են՝ Ռիչարդ Երկրորդ, Ռիչարդ Երրորդ։ Երազում եմ մեծ դերասան դառնալ և խաղալ Համլետի կերպարը ։ Երազած կերպարներից « Երիտասարդ Վերթերի տառապանքները» արդեն խաղացել եմ։ Մի քանի գործեր կան, որոնք եթե բեմադրվեն Հայաստանում, մեծ սիրով կխաղամ, դրանցից են Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» Հոլդենի կերպարը և Սթայնբեքի «Մկների և մարդկանց մասին» գործում Լանիի կերպարը։

6.Իսկ կա՞ կերպար, որից կհրաժարվեք։

Մի քանի տարի առաջ Հանրային հեռուստաընկերությունը անդրադառնում էր հայ հեղինակներին, գրողներին, կոմպոզիտորներին ու նրանց մասին վավերագրական ֆիլմեր էր նկարում։ Այդ ժամանակ Չարենցի «Մի ճրագ մթում» ֆիլմում փոքրիկ էպիզոդիկ դեր էի խաղում։ Հետո առաջարկ ստացա խաղալ Կոմիտասի դերում, սակայն հրաժարվեցի, որովհետև ինքս հասկանում էի, որ Կոմիտասին նման չեմ ու դա կարող է հակառակ ազդեցություն ունենալ։

7.Ձեզ առավել հոգեհարազատ է թատրո՞նը, թե՞ կինոն։

Երկուսն էլ հարազատ են, բայց իմ սրտին ավելի մոտ է թատրոնը և թվարկածս դերերը պատկերացնում եմ թատրոնի բեմում։ Ճիշտ է կինոն ճանաչում է բերում և դա հաճելի պրոցես է, բայց թատրոնը այլ հաճույք է ինձ համար։ Երբ թատրոնում կաշկանդված եմ լինում, վախով եմ բեմ դուրս գալիս, ապա կրկնակի վախով աշխատում եմ տեսախցիկի առջև, չնայած տեսախցիկի առջև մի փոքր ավելի հեշտ է այն առումով, որ վատ արդյունքի պարագայում հնարավոր է նկարվել մի քանի դուբլով, իսկ թատրոնում դա հնարավոր չէ։

8.Ո՞վ է դերասանի Ձեր իդեալը։

Իդեալ երբեք չեմ ունեցել։ Չեմ սիրում կուռքեր ունենալ։ Բոլորին էլ հետևում եմ, ֆիլմեր դիտել շատ եմ սիրում և հիմնականում ուշադրությունս կենտրոնացնում եմ ոչ թե սյուժետային գծին, այլ դերասանի աշխատանքին։ Այդպես ինձ համար շատ նոր բաներ եմ ձեռք բերում և հետո դա կարող է օգտակար լինել։

9.Ըստ Ձեզ, որո՞նք են հաջողակ դերասանի 3 գլխավոր առանձնահատկությունները։

Առանձին-առանձին ինչ-որ հատկանիշներ նշել չեմ կարող, քանի որ ամեն մեկն հաջողության իր գրավականն ունի։ Իմ կարծիքով հաջողակ և լավ դերասան լինելու համար առաջին հերթին պետք է լինել ինտելեկտուալ, զարգացած, առաքինի մարդ։ Դերասանը շփում է ունենում իր հանդիսատեսի հետ ու պետք է օժտված լինի մարդկային լավ որակներով։ Պետք է լինել ներքուստ շատ զարգացած մարդ, որպեսզի կարողանա ինչ-որ բան հասցնել հանդիսատեսի սրտին։

10.Վերջում խնդրում եմ պատմեք Ձեր մասին։ Ինչպիսի՞ն է Արմեն Միքայելյանը։

Ամենադժվար հարցն է, պատմել ինքդ քո մասին (ժպտում է):
Նախասիրություններ շատ չունեմ, ֆուտբոլ եմ շատ սիրում դիտել։ Իմ սիրելի ակումբը Ռեալ Մադրիդն է, բայց հիմա ցավոք սրտի դրանից զրկված եմ և չեմ կարողանում իմ սիրելի ակումբի խաղերը դիտել։ Բնավորությամբ կռվարար չեմ, շատ հանդուրժող եմ։ Սիրում եմ անընդհատ սովորել և համակարգչով կամ հեռախոսով ինչ-որ նոր բաներ եմ փնտրում։ Մենք անընդհատ աշխատում էինք, չէինք հասցնում կարդալ, բայց հիմա հրաշալի ժամանակ է սովորելու համար։ Ես փորձում եմ անընդհատ ինքնակրթվել, չէ՞ որ ինքնակրթությունը ամենամեծ կրթությունն է։
Հիմա մեկուսացման մեջ եմ և շատ եմ
կարդում ։ Ամեն օր կարդում եմ Աստվածաշունչ, ֆիլմեր եմ դիտում և փորձում օրս այդպես լցնել։ Շատ եմ սիրում մտածել ու քանի որ աշխարհում այսպիսի իրավիճակ է և նեղություններ են ստեղծվել իմ մտքում անընդհատ Աստվածաշնչի տողերն են. « Մենք ապրում ենք վերջին ժամանակներում ու երանի նրանց, ովքեր լսում են Աստծո խոսքը ու պահում այն», ես էլ փորձում եմ ամեն կերպ պահել ու մտածում եմ, որ ամեն բան լավ կլինի։
Բնավորության մի վատ գիծ ունեմ՝ շատ ամաչկոտ եմ ու դա ինձ խանգարում է ոչ միայն իմ մասնագիտության մեջ, այլ ամենուր։ Ամեն ինչ իր չափն ունի ամաչկոտությունը ևս, բայց ես չափից ավելի ամաչկոտ եմ։

Նախորդ հոդվածը

Ձախողում թե՞ հաջողության ճանապարհին

Հաջորդ հոդվածը

Լիլիթ -«Չեմ հանդուրժում»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Հարցազրույց

    Լուրջ գրականությունը կրակ է, այրող, բայց և կյանք տվող կրակ / Արամայիս Գարեգինյան

    05/21/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    Բոլորս էլ գիտակցում ենք, որ ոչ ոք հավերժ չէ, ուղղակի պետք է հաշտվել այդ մտքի հետ / Վաչե Աբովյան

    06/07/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Խոչընդոտները չպիտի արգելք հանդիսանան / Յանա Գրիգորյան

    06/15/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Ամենակարևորը՝ ստեղծագործություններում հոգի դնելն է / Հասմիկ Անդրեասյան

    05/06/2020
    Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
  • Հարցազրույց

    Գտնվելով մարդկանցից հեռու սկսում ենք մտածել նրանց մասին / Մարիամ Ղազարյան

    06/07/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Աստված չի ասում աղոթիր և նստիր, աղոթքի հետ մեկտեղ պահպանենք հակահամաճարակային կանոնները / Իսահակ Հակոբյան

    06/07/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան

Ձեզ կհետաքրքրի

  • ԱշխարհԿրթականՀետաքրքիր

    Կապույտ մզկիթ | Քրիստոնեական Հայաստանի իսլամական սիրտը

  • ՄտքերՆախագծեր

    Մանե Մկրտչյան – «Ժպտացող մարդիկ»

Գիրք

Book Cover: Ապրելու  ժամանակը  և մեռնելու  ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Ճանաչիր ինձ – Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone

SAVE & ACCEPT