Արմեն Ավո – «Ես լեռներից ծնված…»

Ես լեռներից ծնված մասրենի եմ, մարդի՛կ,
Լուսաբացի արևն իմ ճակատն է շոյում,
Ինձ մի փնտրեք հեռվում, ես այստեղ եմ, մոտիկ,
Ես բնության ծոցից անվերջ ձեզ եմ նայում։

Ես անմահ եմ, մարդի՛կ, այս ձորերի պես հար
Ես երգեր եմ երկնել, այժմ երգից իմ կույս
Ես եմ հառնում նորեն ձեր աչքերում խոնարհ,
Որպես անանց մի երգ, որպես ճրագ և հույս։

Ես այս քարն եմ, մարդի՛կ, ես ապրում եմ, ես կամ,
Զուր եք փնտրում դուք ինձ հեռուներում անդեմ,
Ձեր հոգու մեջ ծաղկած մասրենին եմ գարնան,
Զուր մի՛ կարծեք, թե ես մահացել եմ արդեն։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ