
Ես Արման Սարգսյանս ծնվել եմ 2002 թվականի մարտի 28-ին Երևանում։Այնուհետև 2007 թվականին ընտանիքիս հետ տեղափոխվել և մինչև այժմ բնակություն եմ հաստատել Աբովյան քաղաքում։ Ունեմ շատ հետաքրքրություններ։Կներկայացնեմ մի քանիսը և ամենակարևորները։ Սիրում եմ զբաղվել String Art-ով։ Դե երևի շատերին ծանոթ կլինի արվեստի այդ տեսակը, իսկ ովքեր ծանոթ չեն, խնդիր չկա, կարող եք անձնական նամակով կապվել ինձ հետ՝ կներկայացնեմ։
String Art-ի նկատմամբ հետաքրքրությունն առաջացավ երևի թե կես տարի առաջ, երբ ընկերոջս արհեստանոցում մի անգամ տեսա նման պատկեր։ Որոշեցի ինքս էլ զբաղվել դրանով և ցանկանում եմ հետագայում էլ ավելի ընդլայնել դրա տարածումը։ Մեր կյանքում մի փոքր արվեստի առկայությունը ավելի գունավոր կդարձնի այն, ես պատրաստ եմ այդ պարտականությունը վերցնել ինձ վրա։
Սիրում եմ նաև նվագել կիթառ։ Ցանկանում եմ առաջիկայում մի քանի ընկերներիս հետ ստեղծել խումբ , կատարելագործվել և հանդես գալ։ Դա ապագայում կտեսնենք։
Եվ ամենակարևորը վերջին ժամանակներս կյանքումս տեղի ունեցան շրջադարձային իրադարձություններ։ Հանդիպեցի մի աղջկա, որին իրոք շատ երկար էի փնտրում , և ով իր յուրահատկությամբ միանգամից սեր առաջացրեց նրա նկատմամբ։ Որոշել եմ գրել հեղինակային մի գիրք հենց նրա մասին և կարծում եմ այդ գիրքը հնարավորություն կտա գտնել ձեր իսկական սիրուն։ Առայժմ այսքանը …
Հետևեք ինձ՝