
Բարև մա´մ,գիտեմ,որ շատ ես բարկացած վրաս,քանզի երդումս խախտեցի ու ետ չեկա տուն:Բայց խնդրում եմ լսիր ինձ:Ինչի՞ ես էդքան լացում,հո չեմ մեռել,ընդհամենը իմ հերթական ճանապարհորդություններիցս մեկն է,այս անգամ երկինք եմ գնում`Աստծո մոտ`ավելի ուրախ եղիր ու վստահիր Աստծուն,որ ոչինչ չի խնայի ինձ համար:Հասկացիր,որ հայրենասիրությունը իմ չորրորդ դասարանի “Հայաստան” վերնագրով շարադրությունը չէ,հասկացիր խնդրում եմ`դու խելացի ես: Խնդրում եմ կտրի´ր ողբդ,մի ուրախ երգ չկա,միացրու,պարիր,ուրախացիր մամ,որ ես էլ ժպտամ ու իմ ժպիտից Տերն էլ ժպտա….Միայն ինձ ներիր նրա համար,որ այլևս չեմ պատասխանում զանգերիդ,հասկացիր՝ երկնքում կապը շատ վատ է:Հասկացիր,որ էլ չեմ գա տուն մարմնապես,բայց հոգով նստած եմ կողքիդ բազմոցին ու հեռուստացույց եմ դիտում:Եվս մի խնդրանք`շուտ քնիր,որ գամ ու տեսնես ինձ հերթական երազիդ մեջ….Միշտ հիշիր,որ մարդիկ անմահ են,պարզապես գալիս է մի պահ,երբ նրանց մարմինը հող է կերակրում,մնացածն անմահ է…Հասկացիր մա´մ….