Արման Վարդանյան – «Տմարդիկ»

—— ՏՄԱՐԴԻԿ ——
—————————————————-
Երկրագունդ կոչվող այս անծիր հողում
Եվ՛ բարի, և՛ չար խաղեր են խաղում:
Սակայն Աստված անսեր տմարդկանց,
Մարդկանց ամբոխից դեռ չի էլ մաղում:

Անձնվիրաբար տրվում են փառքին,
Ուղևոր դառնում շահի չար կառքին,
Սակայն Աստծո գահատանքը նրանց երբևէ չի կոչում կարգին:

Նրանք Ճշմարիտ մարդկանց երբևէ,
Աշխարհի զավակ չեն էլ համարում,
Իրենց ունեցած ստի մուրճերով
Աշխարհի հիմքն են քանդում, ավիրում….

Չեն էլ ընդունում խորհուրդ ու խրատ՝
Իրավի մարդկանց հոգու խորանից,
Այլ իրենց սրտի չարիքը սրած՝
Անվերջ հնձում են բարիքներն անբիծ….

Կյանքի օրենքը չեն էլ իմանում
Չեն ուզում բուժել աշխարհի վերքը,
Պարփակված իրենց շինած տիրույթում՝
Երգում են միայն իրենց չար երգը…..

Կարծես թե անվարժ գազաններ լինեն,
Ծանր գավազան՝ չարքերի ձեռքի,
Դրանց նենգ հոգու սևն ու խավարը,
Միայն երկնային Տերը կհերկի…

Ու գուցե այնժամ կդառնան բարի,
Երբ կորուստ ու ցավ իրենց փաթաթվի,
Բայց, երբ կորստի դեղը չքանա,
Չարիքն ավելի սրված կգործի…

Այս դեպքում արդեն, եթե տմարդու
Առջևում դրված ,,տ,,—ն էլ ջնջվի,
Անսեր տմարդիկ իրենց ողջ կյանքում
Իսկական մարդ էլ երբե՛ք չեն կոչվի…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ