Արման Վարդանյան – «Կարգի բերեք ձեր «հոգեխրճիթը»»

Փորձե՞լ եք արդյոք, մարդի´կ աշխարհի՝
Ճեղքելով բազում սառույց ու կրակ,
Մտնել սեփական հոգին ու տեսնել
Ձեր դիմակների պատկերն հակառակ:

Սարսափու՞մ եք, մոտենալ հոգու
անհատակ խորքը,
Ընկղմվել այնտեղ ձեր իսկ գոյացրած
խոր ճահիճներում,
Երևի գիտեք, թե ինչ կա ծածուկ
ձեր հոգու ներսում,
Կամ թե ինչ թույն է հոգու բնակիչ
կարիճն արարում:

Ինչպես արևը գիշերվա մթին,
Երկնչում է հանդիպել լուսնին,
Այնպես էլ հենց դուք, կեղծ մարդուկներդ,
Չեք ուզում տեսնել ձեր հոգիներին:

Կարուսելները, որ Աստծո կողմից
Միշտ կրկնվում էր, որ հոգին ուղղի,
Հիմա դարձել է կարծես ձեզանից
Ծածուկ հեռացող մի ճոպանուղի:

Ախ դուք մարդուկնե՛ր, խոստովանեցեք,
Հիմա ցուրտ մահից այդքան չեք մրսում,
Որքան բուք-բորան այն ցուրտ ձմեռից,
Որ բնակվում է ձեր հոգու ներսում:

Ուզում եմ երգել իմ այս տողերում մի մութ երազանք,
Երնեկ հայելին բացի ձեր դեմքից աչքեր ողորմեր ձեր հոգու դեմքը:
Մի չար երազանք,
Գուցև հանցանք աչքեր սպանող:

Հատուցման ժամին, երբ Աստված տեսնի
Ձեր հոգիների պատկերն ավիրված,
Այնպե՛ս կապտակի,
Ինչպես կապտակեր մեծահարուստին՝
Դղյակի դիմաց խրճիթ ստացած:

Ախ, մի՛ վախեցեք, հաճախ մոտեցեք,
ձեր հոգու խորքը,
Ու կարգի բերեք հոգեխրճիթը,
Որ ծածկված է հոգին աղտոտող
նախանձի փոշով,
Լվացե´ք խնդրեմ ձեր ճշմարիտը`
Ու ապականեք խղճի բերքերով:

Խնդրում եմ, լարե՛ք հենց ձեր մարդկության
Ժամերը հաշվող այն ժամացույցը,
Որ կանգ է առել,
Եվ արագ մարեք այն թեժ կրակը,
Որ ձեր նախանձի լուցկով եք վառել:

Նախանձը հուրհրում, շիկանում հոգում,
Ու որպես հրդեհ լեզվից է թափվում:

Ճիշտ է, ձեր հոգին` Աստծուց մի պալատ,
Որ վերածվել է անշուք խրճիթի
դղյակ չի դառնա,
Բայց գոնե Հզոր, Փրկիչ Աստծո մոտ,
Ձեր խեղված հոգին կհանգստանա:

Եվ աղմուկի մեջ այս խախուտ դարի,
Հոգեխրճիթներ գալիս են, գնում
Ու չգիտեն, ով է մեղավոր մարդիկ այս դարի,
Թե Աստված բարի,
Որ իրենց դրեց սխալ մարմնի:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ