Գրքում իրավունք եմ վերապահել կամուրջ կապել երևակայության և իրականության մեջ / Արման Վարդանյան

– Ինչո՞ւ որոշեցիք ձեր առաջին գիրքը գրել հերոսի մասին:

– Երբևէ չէի մտածի, որ առաջին գիրքս նվիրված կլինի ինչ-որ մեկին: Սակայն պատերազմը սովորություն ունի իր հետքը թողնել ամեն ինչ վրա, գրականությունը բացառություն չէր: Կարծում եմ, յուրաքանչյուր հայ ստեղծագործող պարտավոր է իր գործերում մեծ տեղ հատկացնել հայրենիքին ու զինվորին:

 

– Նախկինում ճանաչե՞լ եք Ալեն Մարգարյանին:

– Ոչ, և սա ասում եմ մեծագույն ափսոսանքով: Բայց հուսով եմ մեր հոգիները դեռ կհասցնեն իրար ողջունել:

– Մի փոքր խոսենք գրքի մասին: Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում գրքում:

– Գրքում իրավունք եմ վերապահել կամուրջ կապել երևակայության և իրականության մեջ, պատմվածքի հերոսները երկուսն են` Ալենն ու Մարկը: Իսկ թե ինչպիսի շփում է ձևավորվում նրանց միջև, կիմանաք շուտով: Վստահ եմ` իմ ընթերցողն ինձ կհասկանա:

– Եվ ե՞րբ կհրատարակվի գիրքը:

Գրքի պատրաստման աշխատանքները դեռ ընթանում են: Այս ամառ կհրատարակվի անպայման:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ