Արման Վարդանյան – «Վարդագունացավ»

Վայրկյանների վազքում,
Քայլքում ցերեկների,
Ինձ հոշոտում են դեմքերը թթված…

Բաց երկնքի տակ
Ես դեռ դիմանում եմ
Աներկինք սրտերին…

Մի օր բոլորը կիմանան,
Որ քարերը աչքեր են արցունքոտ…

Իմ երաժշտությունը վաղուց է ցնդել,
Ռեքվիեմս կբուրի շուտով…

Ես վարդագույն ցավ եմ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ