
Մենավոր փողոցում
Դու կանգնած ես փողոցում,
Խորհրդավոր ու տրտում
Անշարժ՝ կարծես արձան լինես
Մենավոր այդ փողոցում:
Ձեռքդ պարզել ես ինձ,
Ինչ որ բան ես մրմնջում
Չեմ հասկանում ցավոք քեզ
Ասես անխոս լինեմ ես:
Արի մոտիկ, կլսեմ քեզ
Գուցե նաև հասկանամ
Ցավ է արդյոք, թե մորմոք
Քո սրտի մեջ աղեկեզ:
Քայլիր առաջ, մոտեցիր՛
Կդարմանեմ ցավը քո
Բարդ է ավաղ, չընկրկես
Ճանապարհին քարքարոտ:
Բացիր սիրտդ, մի՛ վախեցիր
Ոչ հրեշ եմ, ոչ էլ գող
Թե գաղտնիք է ամուր պահիր
Սեղմիր կրծքիդ ու փայփայիր:
Բայց լավ հիշիր ով խորհրդավոր,
Մրմնջացող աղջնակ
Տեսնում եմ ես, որ այրվում է
Կարմիր սիրտը քո պապակ:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0