
Լեռան լանջով քայլում էր մի ծերունի։Ծերունին գլխիկոր էր , մտքերի մեջ սուզված։Բայց նույնիսկ դա չխանգարեց նրան տեսնելու լանջի մի բարձունքում մենավոր նստած աղջկան։Հեռվից լսվում էր նրա հեծկլտացող ձայնը , որն այնքան նուրբ էր թվում , բայց և նույնքան թախծալի։Աղջկա ձեռքում մի բան կար , փայլուն մի բան , որը միանգամից ծակեց ծերունու աչքը։
_ Ի՞նչ է ձեռքումդ աղջիկս։
Մի քանի վայրկյան լռությունն պարուրեց պահը , պարուրեց այնքան ժամանակ մինչև ծերունու և աղջկա հայացքները հանդիպեցին իրար։
_ Ծաղիկ է , ոսկե ծաղիկ ,_ լռությունը խախտելով ասաց աղջիկը։
_Այդ դեպքում ինչու՞ ես լալիս , ինչու՞ ես տխուր։Թերևս քո պարագայում ես ուրախությունից կճչայի , որ ոսկե ծաղիկ գտնեի։Գոնե գիտե՞ս ինչ կարգի գումարներ կարող ես քաշել այդ ծաղիկից
_ Գումա՞ր։Հարկավոր չէ։Ես իմ բնությունն եմ ուզում , ես իմ կանաչ ու կյանքով լի սարերն եմ ուզում , ես իմ կյանքն եմ ուզում ոչ թե կյանքը սպանելու հաշվին ծագած կեղտոտ փողերը։
_Այդ քո բնությունն ու սարերն ե՞ն հավերժ , թե փողը , հարստությունը , վայելքն ու փառքը։
_ Հայրի՜կ , եթե կյանք չլինի այդ ու՞մ են պետք քո նշածները , ուրվականների՞ն թե ամայացած քաղաքների ու գյուղերի քարե հսկաներին։Մենք չենք կարող ապրել առանց բնության , առանց մեր սարերի։Դրանք մերն են , մենք դրանց ծոցից ենք դուրս եկել ինչպես ժայռից բխող աղբյուրը։Ախր ինչպե՞ս ուրանալ դա։Ինչպե՞ս բաժանել աղբյուրը սարից։Ինչպե՞ս …
Ծերուկն այլայլվեց և մտավ օտարականի իր դերի մեջ , ասելով ՝
_ Եթե այդպես է ծաղիկը տուր ինձ , ես այն ինքս կօգտագործեմ։
_Ո՜չ , չեմ տա , ծաղիկն իմն է , այս սարերն էլ են մերը , ծաղիկն էլ , ինչու՞ պետք է այն զիջեմ քեզ օտարականիդ։Իհարկե այն մեռած է այլևս , նրա մեջ բնությունն մեռել է , բայց միևնույն է այն մե’րն է , մեր սեփականը և ես քեզ չեմ տա կողտոտ փողերի դիմաց։Քո փողերից արյունի հոտ է գալիս , քո փողերից հանքի հոտ է գալիս , քո փողերն ինձ խեղդում են …
Լսելով աղջկան ծերունին մտամոլոր ծնկեց ՝ վերցնելով իր ուսապարկը և դանդաղ քայլերով հեռացավ արևի հետ մայր մտնելով տեսադաշտից։Իսկ աղջկա դեմքին մի փոքր ժպիտ հայտնվեց , նա սրբեց արցունքները , ավելի ամուր ձեռքի մեջ առավ ոսկե ծաղիկը և հեռացավ …