
《Մի քիչ բարություն ունեցեք ձեր մեջ
Չարը կրծում է ձեզ ներսից ՏԻԿԻՆ …》
Անձեռոցիկի վրա գրեց պատանին , դրեց հաշվի մեջ ու տվեց մենեջերին ՝ դուրս գալով ժպիտը դեմքին։
Եւ այդ չար տիկինը հանդգնել էր խանգարել նրան , որ ուղղակի վայելում էր իր կողակցի ջերմությունն ու ներկայությունը , ամուր գրկել էր ու պինդ բռնել ձեռքը։Թե բա սա ընտանեկան միջավայր է , այստեղ ընտանիքներով են գալիս , այդպիսի բաներ չի կարելի։
Ու այդ տիկինն իրոք չէր հասկանում թե ինչ էր ընդհանրապես ընտանիքը , ինչն է ընտանիքի հիմքում ընկած , նա հեռու էր այդ արժեքներից։Առհասարակ նա հեռու էր դրականից , քաղաքակրթությունից։Իր ամբողջ հույսը լեզուն էր ու պաշտոնը , որոնք էլ որ հենց այդ պահին խոսում էին։
Ընտանիքի հիմքում սերն էր , ջերմությունն ու բարությունը։Իսկ նա փաստորեն դուրս էր եկել դրանց դեմ։Ի՞նչ իրավունքով։Իր քոսոտ պաշտոնով այդ պահին նա իրավունք ունե՞ր ավելի մեծ արժեքների դեմ դուրս գալ։Ժամանակն ուղղակի շատ քիչ էր այդ տիկնոջը բացատրելու , որ իր այդ պաշտոնն ու առհասարակ ուժը ժամանակավոր են ավելի մեծ ու մնայուն արժեքների դիմաց , ավելի ժամանակավոր են իր փողերը սիրո ու բարու դիմաց , ավելի ժամանակավոր է իր մեջ կուտակված բացասականն այն թաքնված դրականի դիմաց , որ ի վերջո մի օր պոռթկում է։
Չարությունը կրծում է ձեզ տիկին։Միթե՞ դուք հասնելով տիկնոջ մակարդակին դեռ չունեք հասուն ու քաղաքակիրթ մտածելակերպ։Միթե՞ հասնելով տիկնոջ մակարդակին չեք կարողացել գտնել ձեզ այս կյանքում , ու մնացել եք չբավարված ՝ դրականից ու դրական երևույթներից։Միթե՞ հասել եք տիկնոջ մակարդակին ու դուրս եք գալիս սիրո դեմ , ամենազորեղ զգացմունքի , մարդկային բնական իրավունքի դեմ։Միթե՞ այսքան ժամանակ պարզապես քարշ եք տվել ձեր գոյությունը , ձեր աչքին եղել է ձեր 《պաշտոնը》 որն էլ ամեն ինչի ավարտն է։Ձեր մեջ սպանվում են բոլոր արժեքները , ձեր աչքերում մարում է դրականը , դուք կարծես կուրանում եք։Հա հենց դիմացս կանգնած էիք , ու կուրանում էիք դանդաղ։
Չէ՜ , ինչքան ուզում եք բացասական տարածեք , ինչքան ուզում եք 《աբիժնիկ》 մնացեք սիրուց միևնույն է այն վերջում հաղթում է , այն միշտ է հաղթում , այն ստվերում է թողնում ձեզ ու ձեր նմաններին , որ ողբաք ձեր անկյանք ու անիմաստ գոյությունը։
Տիկին , չարն արդեն հասավ ձեր սրտին , ձեր սիրտը պաշարված է , ելք չունեք , կործանված եք ….