
Բարեկամս
Գիտե՞ս պատեր կան Հայաստանում , որ խոսում են , իրենցից իմաստ ու ուժ են ներկայացնում , ոգի ու կյանք են տալիս։ Մտածու՞մ ես , գուցե չե՞ս հավատում , կամ ունակ չես էդ զգալու։ Ե՛կ տանեմ ցույց տամ , գուցե և չհասկանաս ու չզգաս , բայց գոնե տես։ Պատերին գրվածներ կան , որ թանկ են ամեն հարստությունից , որ կյանք են։ Դու իրոք դժվար հասկանաս ինձ , դժվար հասկանաս իմ գրածներն էս պատին։ Ախր դու չես զգացել ու զգում էն ինչ ես եմ զգում էս ամենը գրելուց , դու չես զգացել ու չես էլ զգա էն ուժը , փշաքաղվածությունը էս ամենը գրելու ժամանակ , դու կտեսնես գրված “իմաստ” բայց այն քո համար կլինի լոկ բառ , մտքումդ գուցե նաև ղզիկ֊մզիկ բառ։ Չէէ՜ , չես հասկանա էս բառի նշանակությունը , չես պատկերացնի , չես զգա ու գիտակցի։ Ախր ամեն տառն էդ բառի իմաստ ունի ինձ համար։
Դու կկարդաս “խաղաղություն” , բայց դա էլ քո համար կլինի լոկ բառ , սիրուն հայերեն մի բառ , դու էլի չես հասկանա ու պատկերացնի։
Կկարդաս մի անվան տառը շա՜տ գրված , գուցե էդ քո համաի լինի չտեսության կամ վուլգարության պես մի բան , դու էլի չես հասկանա։
Մի նեղացի՛ր բարեկամ , բայց չես հասկանա դու էս պատը , դու կտեսնես ուղղակի , կլսես իմ խոսքը , որ այն խոսում է , քաշում է դեպի իրեն բայց չես զգա։
Էս պատի խոսքն ու շշուկը , ծիծաղն ու լացը կլսենք միայն ես ու ՆԱ։
Ինչու՞ …
Նրա համար , որ պատին գրված “Իմաստ”֊ը ուղղակի բառ չէ , այլ զգացմունք , որ կիսում ենք ես ու ՆԱ։
Նրա համար , որ պատին գրված “խաղաղություն”֊ն ինձ համար հենց ՆԱ է , նրա ներկայությունն ու գոյությունը , միայն ես կզգամ իրեն
Նրա համար , որ պատին գրված անվան առաջին տառը , որը շա՜տ ֊շա՜տ է գրված , հիշեցնում է ինձ հենց ՆՐԱՆ , որ պահում է իրեն սրտումս , իմ գիտակցության ու էության մեջ։
Տեսնում ե՞ս ոնց են հասկանում պատերին գրվածները։ Սովորիր պետք կգա մի օր , թե չէ առանց դրա չես զգա իրականում , չես զգա գեղեցիկն ու վեհը , այլ կնկատես միայն պահը ՝ առանց վայելելու անգամ , կանցնես կողքով։ Դու մտածիր սրա պահով
Իսկ ես ու ՆԱ դեռ պետք է էս պատին խոսելու ավելի մե՜ծ հնարավորություններ տանք …