
Ու թե եզերքին հզոր Արազի,
Մի օր մեղմ փչի հովը Կովկասի,
Ու դեմքս շոյի` Հոգիս կհառնի Մոխրից մռմուռի,
Ու Ձեր սրբացած հին դամբարանից
Սիրտս կճչա անթաքույց ցավից,
Եվ կկսկծա Ձեզ թողած պարտքից`
Հայոց աշխարհը Ջավախքի փեշից,
Ու Ձեր ամեն մի կաթած արյունից մի նոր վանք շինվեց բարձր բլուրից և անատոլիական ազգիս հուշերից,
Ձեզ համար մատաղ Սյունյաց լեռներից,
Եվ Ձեր ցավագար աղաղակներից,
Անեծքներ հոսեց մեր ավարայրից,
Ու ծնկի իջած մենք ուխտի ելանք Պատմական հզոր մեր Այրարատից,
Եվ սուգը` խեղտած մեր կուռ սրտերում, հանկարծ ժայթքում է մեր կոկորդներում,
Ու կանգ չենք առնի պիղծ մզկիթներում,
Ազգիս հրածին` հերո´ս զավակներ,
Դուք մեզ թողել եք վե´հ հիշատակներ,
Ու չմտածեք Դուք մի պահ հանկարծ`
Մեր տղերք հաղթած,
Իրենց թալանից ու ստից շինված
Կեղծ մեհյաները Կտեսնեք քանդված,
Ու ինչպես հուրը` դաժան ապրիլին մտավ մոխրեցրեց ամեն տուն ու բուն,
Այնպես և լուրը մեր հաղթանակի, կհնչի զնգուն,
Ու կպտտվի մեր անմեռ երկրում,
Ու պար կբռնեն Լոռում,
Գուգարքում, թե´ Արարատում և թե´ Արցախում,
Կլցվեն թասեր Գեղամա ծովի չքնաղ տարածքում,
Կվերածնվի Ձեր հիշատակը մեր հոգիներում,
Ձեր մարմինները` Հավերժ կենդանի,
Ձեր հոգիներն` առանց կապանքի,
Ու հենց որ փչի հովը Կովկասի, նորից կհառնեք ջրից Արազի:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
1
Սիրելի
4
Վստահ չեմ
0