Արգիշտի Իսրայելյան – «Զգացե՞լ ես»

 

Ուսերիդ թեթև բեռից բողոքում ես,
Բայց կան մարդիկ՝ ցամաք հաց չունեն,
Երբևիցե այս մասին մտածե՞լ ես,
Կամ որ մարդիկ՝ անտուն, անտանիք են․․․

Ունեցածիցդ, թե դժգոհում ես,
Մարդ կա, քնով է զսպում իր քաղցը,
Երբևիցե դա ինքդ զգացե՞լ ես,
Կամ տեսե՞լ՝ այդ համեստ աչքերը․․․

Սիրտ կա, վրան չի ազդի ոչ մի քամի,
Սիրտ էլ կա, արյունը՝ կկաթի ու կքամի,
Երբ մանկանը՝ կոնֆետ գնել չկարողանա,
Երբևիցե անցե՞լ ես այսպիսի ճամփա․․․

Հասուն մրգի պես՝ տված համը, հոտը,
Կփոխեն կյանքի պահն ու ռիթմը,
Պաղ ջրի պես՝ զովացնելով սիրտը,
Կհագենա ամեն մի հնչող զարկը․․․

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ