
Պետք չէ ինձ խղճալ,
Ես քեզանից սեր չեմ մուրում,
Հոգով պետք էր զգալ,
Որ իմ սրտից սեր է բուրում․․․
Հոգուս պատերն են ճաք տվել,
Որտեղից էլ արցունք է ցայտում,
Անպետք իրի պես ազատվել,
Սիրո հանդեպ՝ այդպես չեն վարվում․․․
Մի՞թե արժան էի, որ թողնեիր,
Գլուխս կախ՝ ծարավ ծաղկի պես,
Կարոտից աչքերս են թոշնել,
Ցերեկս խամրել՝ գիշեր է դարձել․․․
Երազանքս է հեռվում մարում,
Ուր ճերմակ շորով էիր պարում,
Հիմա այս մենության ճահճում,
Սրտիս բացված վերքն եմ կարում․․․
Ու որքան էլ ապրեմ ցավով,
Անկարող եմ ես քեզ ատել,
Հույսով լողում եմ բախտիս նավով,
Ու սովորում՝ ցավս փարատել․․․
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0