
Կարո՜տ, դու անզոր ես դարձնում,
Ա՜խ, ինչու,՞ ինքս ինձ եմ հարցնում,
Ուսերիս՝ վեհ ժայռերն են նստել,
Սրտիս անկյունում՝ ճաքեր գոյացել:
Ամեն վայրկյան` քեզ եմ ես հիշում,
Ամեն ինչ քո մասին է հիշեցնում,
Անձրևի պես աչքերս թանձրացել,
Տխուր օրերից` արդեն ձանձրացել:
Ժամին նայելով, րոպեն հաշվելով,
Կաթիլ առ կաթիլ սիրտ ու հոգի մաշելով,
Թռչնի պես գալիս՝ օտար ափերից,
Շունչ առնում օդանավում հնչող ծափերից:
Շտապում եմ տուն հասնել ու գրկել,
Մա՜յր իմ, քե՛զ փարվել, կարոտս առնել,
Տալիս ես հույսի շող, կյանք ու թևեր,
Գրկում, ճախրում եմ ամպերից էլ վեր:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0