Արգիշտի Իսրայելյան – «Երջանկությո՜ւն, ինձ ասա՜»

 

Երջանկությո՜ւն, ինչո՞ւ ես իմ կողքով
Անտարբեր անցնում, չես էլ նկատում,
Որ ամբո՜ղջ հոգով ու անսեր սրտով,
Սեր երգելով՝ օրեր եմ գլորում․․․

Գուցե՞ իմ գործած մեղքերի համար,
Անգամ փշրանքներին չարժանացա,
Թե՞ նրա հպարտությունն էր համառ,
Որ սիրո ճամփով՝ այդպես էլ չանցա․․․

Հարցերը՝ մտքումս ճամփա ընկան,
Արցունքներիս հետ միախառնված,
Կաթիլները՝ հոգուս ծովից ծնված,
Միշտ եղել են, իմ խենթ սիրո վկան․․․

Սերը՝ չի՛ ճանաչում հպարտություն,
Դատարկ խոսքեր կամ խղճահարություն,
Հոգին պետք է ապրի խաղաղություն,
Որ հանգիստ հյուսի՝ լո՜ւռ երջանկություն․․․

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ