Արևիկ Սիմոնյան – «Սեր թե՞ խենթություն»

Գիշերը արթուն՝աչքերս սառած,
Քո՛ խոսքերը հոգումս թաքուն պահած,
Հայացքդ կրակոտ դեպի ինձ հառած,
Նայում ես ինձ անհագ կարոտած։
Հոգիդ տենչում է ինձ փափագած,
Սիրտդ կանչում է կարոտից մաշված,
Մտքումդ ես եմ միայն անկասկած,
Իսկ շուրթերիդ՝անունս է դաջված։
Գալիս եմ քեզ մոտ թևերս բացած,
Որ փարվեմ կրծքիդ ցավից տանջված,
Որ բուժեմ հոգիդ այդքա՜ն տառապած,
Ու քեզ հետ մնամ միշտ միաձուլված։
Ես քո՛ հրեշտակն եմ երկնքից ուղարկված,
Իսկ դու՛ պարգև ես ինձ կյանքից տրված,
Մենք իրար ենք ընդմիշտ շղթայված,
Մեր սրտերն իրար՝հավերժ միահյուսված։
Ձեռքերս դեպի ջինջ երկինք պարզած,
Աստծուն աղոթքս ծնկաչոք ուղղված,
Քե՛զ համար անթիվ մոմեր վառած,
Խնդրում եմ լուսավորի քո՛ ճամփան մթնած։
Արևն էլ մեր սիրուց արդեն շիկացած,
Ուզում է զովացնել սիրտը բոցավառված,
Փերիներն էլ մեր գլխավերևում շուրջպար բռնած,
Մեր սիրո երգն են երգում կարծես հմայված։
Եվ մենք նայում ենք նրանց զարմացած,
Պարի ենք մտնում սիրուց խենթացած,
Աստղերն էլ մեզ՝դիտում ապշահար եղած,
Իսկ լուսինը՝արտասվում՝գլուխը խոնարհած։
Անձրև տեղաց ամպերից մոլեգնած,
Իսկ մենք պարում ենք լրիվ թրջված,
Աշխարհից հեռու, բոլորից կտրված,
Սիրում ենք միմյանց մենք խելագարված։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ