
Ես հասկացել եմ հարճերի լեզուն,
Ու խոսե՜լ անգամ գիտեմ ես սահուն,
Եվ ծանո՛թ եմ ես ստերի լեզվին,
Ու անգիր արած խրթին բառերին։
Ես գիտե՛մ խոսել անգամ այլ լեզվով,
Դավաճանների անհավատ լեզվով,
Ու սրտի դողով անգամ տառապել
Կեղեքվածների չգրված լեզվով։
Ծանո՜թ եմ վաղուց սրբերի լեզվին,
Ու գիտեմ անգիր հանգերը վերջին,
Բայց կա մի լեզու՝ պա՜րզ, հասկանա՜լի
Հարազատ է ինձ, ու միշտ ցանկալի։
Մարդկային ու պարզ լեզուն է բարի,
Որ խոսել գիտեմ նույնիսկ անթերի,
Ու ճախրե՜լ գիտեմ երկնից ավելի,
Թռչե՜լ, սավառնե՜լ առանց վախերի։
Ու մանկա՜ն անմեղ լեզուն ես անգամ,
Անգի՜ր եմ արել, ու ամեն անգամ
Հոգիներն անհայտ թե ինձ իմանային,
Երանի՜ կտային, ու կզարմանային…
Որ գիտեմ խոսել ես հոգո՜ւ լեզվով,
Բայց կա մի լեզու, որ չե՛մ սովորում,
Խոսել ու լսել չե՛մ կարողանում,
Սրտի՜ս լեզուն է, ինձ չի՛ հասկանում…