
ԵՍ ԿԱՍԵՄ ԱՅՍՕՐ ԿԵՆԱՑԸ ԴԱՐԻ
Դարերից ենք հին եկել մենք անցած,
Ու նոր դարեր ենք գնում ամրացած,
Եվ ջրերն են պաղ օծել մեզ Նոյի,
Ու պատմությունը կերտել անցյալի։
Խաղա՜ղ էինք մենք, խաղա՜ղ ու բարի,
Ինչպես որ ծո՜վն է լռում անթերի,
Ինչպես հասկե՜րն են ծփում դաշտերի,
Ու բիբլիականը դառնում հայի։
Հզո՛ր է հայը,
Հզո՜ր ու արի,
Բայց այսօր կասեմ
Կենա՛ցը դարի…..
Թա՜սդ բեր, նստի՛ր…..
Թող թեկուզ անցնի և հազար տարի,
Ե՛կ խմենք կենացն այն անպա՜րտ հայի,
Որ հերոսն է մեր վե՛հ ու պանծալի,
Ու խաղաղությու՜նն ամբողջ աշխարհի։
Բայց մի կարևոր կենաց էլ ունեմ.
Դավաճան հային ես ինչպե՞ս կոչեմ,
Դավաճաններին ես թու՛րք կանվանեմ,
Ու գինու թասն էլ՝ շրջած կդնեմ։
Սգա՞մ ու լռե՞մ…
Ա՜խր, ո՞նց լռեմ….
Միտքս արդա՛ր է, հոգիս առավել,
Հայը չի՛ սգում դավաճաններին.
Հայը քաջարի մահն էլ հերոսի
Լեռանն է տալիս, ու դառնում արի….
Որ ապրի՜, շնչի՜, որ ոտքի՛ ելնի,
Որ այս աշխարհին նո՛ր հայ պարգևի.
Դեռ պիտի ծնվեն Մոնթե ու Թաթուլ,
Դեռ պիտի լսվի մանկան մեղմ օրոր,
Ու Գանձասարի վանքում քաջերի
Մեծ օրհներգություն պիտի կատարվի։
֊Դե, լսե՛ք, հայե՜ր,
֊Լսե՜ք, իմ քաջեր….
Սե՛գ Արարատիս լանջերը կելնե՜մ,
Որ իմ հաղթական քոչարին պարեմ,
Իմ պարով պիտի լեռնե՜րը թնդան,
Իմ պարից պիտի թշնամին դո՜ղա։
֊Հերի՜ք է լռենք…
֊Հերի՜ք համբերենք…
֊Հերի՜ք է նորից ավերակ լինենք…
Ժա՜մն է օրհներգի, կոչնա՜կն է խփում
Ու ժամերգությամբ բարի՜ն ավետում….
Զի Քո է արքայութիւն
եւ զօրութիւն
եվ փառք յաւիտեանս.
Ամեն։🙏