
ԱՍՏՎԱԾ Է ՎԿԱ, ԷԼ ՉԵՄ ԼՌԵԼՈՒ
Ու նորից օսմանն իմ հայոց հողում
Ոտքի է ելել, ու հողն է պղծում,
Ա՜խր, չե՞ս տեսնում, ա՛յ բաշիբոզուկ,
Որ քո նենգ զարկից հոգիդ է դողում։
Ուզածդ ի՞նչ է, լռեցնե՞լ հային,
Ինչպե՞ս, ի՞նչ զենքով, թե՞ ուժի զոռով,
Անուղե՜ղ….. վախկո՛տ, ուժով թե զենքով
Ինչպե՞ս կլռի հայը քո կամքով։
Ա՜խր, չե՞ս տեսնում, դու թու՛րք բարբարոս,
Որ մահդ անգամ մահ է երազում,
Որ անսուրբ հոգիդ դողում է, սողում,
Դավաճան ազգիդ խաբում ու մատնում։
Ա՜խր, չե՞ս տեսնում….
Հա՜յը հաղթող է, հայն արարող է,
Հա՜յը աշխարհին բարիք տվող է,
Հա՜յի ձեռքերում կավն էլ անզոր է,
Հա՜յի աչքերում ոգին հզոր է։
Հա՛յն է իր երկրի տերն ու զինվորը,
Հա՛յն է իր տոնի կանչն ու կանչվորը….
Արտերն են ծփո՜ւմ,
Դաշտերում զո՜վ է,
Օրորոցի մեջ
Մանկան օրոր է։
Խաղողօրհնեքի խաղողը լի է,
Հնձանում քամված բերքն էլ՝ բարով է….
Բարեկենդանին կալերում տոն է,
Տարի հաց, գաթա, բաղարջն էլ նոր է…
Հե՜յ, իմ սեգ լեռներ, խնդության օր է,
Ու հարս ու փեսի օրհնանքն էլ՝ ծով է,
Երկիրս ամու՜ր, ազգս հզո՛ր է,
Ու հացն ու գինին թունդ ու համով է։
Լսու՞մ եք…մարդի՜կ, օսմանը ելել,
Բարբարոս հոգին ծախել է, եկել,
Ուզում է նորից հային ավիրել,
Ուզում է հայի ետ առնել։
Ձեռքերդ հեռո՛ւ, բարբարո՛ս լամուկ,
Աստված է վկա, էլ չե՛մ լռելու,
Ու կգժվե՜ի անարդար կյանքից,
Թե չիմանայի, որ վերջին խոսքը
Աստված է տալիս…..
ԱՐևԻ ԱՂՋԻԿ ԲԻԱՅՆԱ